Իսրայելի վարչապետի և պետական այլ հաստատությունների կայքեր ենթարկվել են Anonymous-ի հարձակմանը
Anonymous խմբավորման հաքերները մի քանի ժամ կաթվածահար էին արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և իշխող Լիկուդ կուսակցության կայքերը, հայտնում է Jerusalem Post-ը՝ հղում կատարելով Avnet ընկերության հայտարարությանը:
«Ներկա պահին մենք չգիտենք, թե ինչպես է իրականացվել հարձակումը»,-ասել է Avnet-ի ներկայացուցիչ Ռոննի Բեչերը՝ նշելով, որ հաքերներին հաջողվել է խախտել վարչապետի կայքի տվյալների բազաների և վեբ սերվերի միջև կապը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայնել էին, որ ապրիլի 7-ից Anonymous-ը հարձակումներ է իրանացնելու իսրայելական տարբեր ընկերությունների և պետական հաստատությունների կայքերի վրա: Հաքերները հայտնել էին, որ խափանել էին Իսրայելի ֆինանսների, գյուղատնտեսության և արտաքին գործերի նախարարության կայքերի աշխատանքները: Ինտերնետային հանցագործների գործողություններից տուժել է նաև կրթության և պաշտպանության նախարարությունները:
Anonymous-ը նախապես հայտարարել էր իր պլանների մասին՝ ասելով, որ նման կերպ բողոքում է Պաղեստինի նկատմամբ Իսրայելի վարած քաղաքականության դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան