Ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտան. Հաջորդ հանդիպումը՝ ապրիլի 12-ին (Տեսանյութ)
Ոստիկանության ղեկավարության, մասնավորապես, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև երկար բանակցություններից հետո քիչ առաջ Բաղրամյան պողոտան բացվեց: Հովհաննիսյանը հայտարարեց, որ կանցնեն Ազգային ժողովի շենքի մոտով, հետո՝ Բաղրամյան 26-ով, հետո Պռոշյանով պտտվում են գալիս են Ազատության հրապարակ: Իսկ հիմնական հանդիպումը կկայանա ուրբաթ Ազատության հրապարակում:
«Ամեն մեկը ազատ է ըստ Սահմանադրության խոսելու, արտահայտվելու: Ես առաջարկում եմ ազգային օրհներգը երգենք, այնուհետև իջնենք Բաղրամյանով ու կհանդիպենք Ազատության հրապարակում»,- դիմելով խմբված բազմությանը, ասաց Հովհաննիսյանը:
Երբ երիտասարդներն սկսեցին վանկարկել՝ Ազատ-անկախ Հայաստան, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց.
«Ազատ անկախ Հայաստանի սիրահարներ, ժողովուրդը քնած է, կամաց խոսեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին