Խորհրդակցություն՝ ԱՊՀ երկրների երկաթուղային վարչությունների փոխադրումների ղեկավարների մասնակցությամբ
Երևանում այսօր մեկնարկեց ԱՊՀ մասնակից երկրների երկաթուղային վարչությունների փոխադրումների տնտեսությունների ղեկավարների ցանցային խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Էստոնիայի երկաթուղային փոխադրումների վարչությունների ներկայացուցիչները:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, խորհրդակցությանը մասնակցում են ԱՊՀ երկրների երկաթուղային վարչությունների փոխադրումների ղեկավարները: Ըստ նրա՝ երկօրյա խորհրդակցության ընթացքում կքննարկեն միջազգային երկաթուղային կազմակերպման արդիական խնդիրներն ու ԱՊՀ երկրների համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինության նախագահ Պյոտր Կուչերենկոն էլ ընդգծեց, որ նման խորհրդակցությունները կարևոր նշանակություն ունեն, քանի որ ուղղված են ԱՊՀ երկրների միջև կապերի պահպանմանը և տնտեսական համագործակցության հեռանկարներին ու հիմնախնդիրներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները