Է. Վարդանյան. Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը կհանգեցնեն երկրում արմատական փոփոխությունների
Ներկայում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ծավալվող և իրականացվող քաղաքական քայլերը մի նոր գործընթացի սկիզբ է, որը, ի վերջո, պետք է հանգեցնի երկրում արմատական փոփոխությունների: Ազատության հրապարակում Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում աաց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:
«Ներկայումս, ինչ որ ես տեսնում եմ, փաստում է այն մասին, որ քաղաքացիական ուժերը բավականին ակտիվ են, և ժողովուրդը, վերջիվերջո, խաղաղ ճանապարհով պետք է վերցնի իշխանությունը»,- ասաց փորձագետը:
Պատասխանելով հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից նախաձեռնած կրկնակի երդմնակալությունը արդյոք չի հանգեցնի՞ երկրում քաղաքական իրավիճակի սրման և որոշակի «երկիշխանության», Է. Վարդանյանը նշեց, որ այդպիսի բան տեսականորեն հնարավոր չէ, քանի որ լինելու է «և-և»-ի տարբերակը:
«Կա՛մ դե ֆակտո իշխանությունը պահպանելու է իշխանությունը, կա՛մ իշխանությունը վերցնելու է ժողովուրդը»,- ընդգծեց փորձագետը՝ հավելելով, որ ներկայում այդ երկու տարբերակների հնարավորությունները գրեթե հավասար են:
Իսկ հարցին, թե արդյոք իր կողմից նշված փոփոխությունների գործընթացը առաջնորդելու է Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ դա լինելու է որևէ այլ քաղաքական գործիչ, Է. Վարդանյանը պատասխանեց, որ դա էական նշանակություն չունի, քանի որ սա «ժողովրդի պայքարն է սեփական իրավունքների համար»: