ԻԻՀ Մեջլիսում Ադրբեջանն Իրանին միացնելու օրինագիծ է մշակվում
Իրանցի խորհրդարանականները Թուրքմենչայի պայմանագիրը վերանայելու մասին օրինագիծ են մշակում:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Քամալէդդին Փիրմոազանը:
Իրանցի խորհրդարանականը մանրամասնել է, որ իրենք ներկայում մի օրինագիծ են մշակում, որի ընդունման պարագայում պետք է վերանայվի Թուրքմենչայի պայմանագիրը. ինչի արդյունքում էլ՝ Ադրբեջանը կմիացվի Իրանին:
Հիշեցնենք, իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ մարտի 30-ին «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատ» կոչվող կազմակերպությունը Բաքվում նիստ է գումարել, որի ընթացքում Իրանի տարածքային ամբողջականությունը խարխլելուն ուղղված կոչեր և հայտարարություններ են հնչել:
Ի պատասխան Բաքվի գործողություններին՝ Իրանի ԱԳ նախարարությունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին, իսկ «Քեյհան» հասարակական-քաղաքական կազմակերպությունում
ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հոսեյն Շարիաթմադարին, Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին և ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը կտրուկ կտրուկ արձագանքել են պաշտոնական Բաքվին:
Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ իրականացնում են Իրանը մասնատելու ծրագիր. Իրանագետի մեկնաբանությունը
Իրանցի պատմաբան. «Հյուսիսային Ադրբեջան» տերմինը պատմական մեծ սուտ է