Ծառուկյանը թռել է Մոսկվա
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ երեկոյան ռուսական «Աերոֆլոտ» ավիաուղիներով շտապ մեկնել է Մոսկվա:
Թերթի տեղեկություններով՝ Գ. Ծառուկյանը Մոսկվա է մեկնել Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը չմասնակցելու պատրվակ ունենալու համար: Հակառակ պարագայում՝ Հայաստանում լինելու դեպքում, նա պարզապես չմասնակցելու պատճառ չէր ունենա և կընկներ անհարմար դրության մեջ: Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատել է լուրերը, որ ԲՀԿ ղեկավարը չի մասնակցելու այդ միջոցառմանը, քանի որ բացակայում է Հայաստանից: