Լեզվի սայթաքո՞ւմ, թե՞ իրականության հետ հաշտեցում. Րաֆֆին հիշատակել է գործող նախագահին (Տեսանյութ)
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ միասին ծաղիկներ են դրել այսօր: Րաֆֆի Հովհաննիսյանը ծնկի իջած մոմ է վառել, այնուհետև՝ դիմելով երթի մասնակիցներին հայտարարել է.
«Ապրիլի 9-ը մեր ազգային միասնության և փորձության օրն է: Մենք ուզեցինք մեկ ակնթարթ գալ և չսպասել ապրիլի 24-ին, գալ աղոթելու միասին, մեր հայրենիքի համար, մեր մեղքերը քավելու համար»,- հայտարարել է նա:
Նա նաև նշել է. «Մեր հայրենիքի ավելի բարձր, մեր երիտասարդներից ավելի ապագա չկա: Որևէ պայքար, որևէ արյուն, որևէ աթոռ չարժի մեր հայրենիքի ապագան, մեր ազգի միասնությունը: Աստված մեզ միասնություն տա՝ վաղը առավոտ ձևը, բովանդակությունը գտնելու համար, իրար նկատմամբ ճշմարիտ լինելու համար: Ծնկաչոք խնդրում եմ ձեզանից միասին հայր Մերը և օրհներգը հնչեցնելու: Այսօր մեր հայրենակիցները պայքարի մեջ են, ես որքան հասկացա ` մեր հայրենակիցները Բաղրամյան պողոտայի վրա են, իրենք ուզում են մեր նման լավ հայրենիք ունենան»:
Իր ելույթում նա նաև հիշատակել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, թեև անմիջապես ուղղել իր իսկ խոսքը.
«Ես խնդրում եմ ոստիկանին, քաղաքացուն գործող նախագահին.... թեկուզ և արդեն գործող չէ և սա տեղը չէ դրա համար` վաղը բոլորս միասին պետք է լուծում գտնենք մեր երկրի համար: Աղոթում եմ մեր պապերի, մեր երեխաների, պարոն Սարգսյանի, վեհափառի , Բաղրամյանի վրա գտնվող մեր հայրենակիցների համար»,- հավելեց նա:
Սրանից հետո Ր.Հովհաննիսյանն ու Վ.Գասպարյանը բոլորի ձայնակցմամբ հնչեցրեցին Հայր Մերը, այնուհետ ՀՀ պետական օրհներգը: