Կոմկուսի առաջնորդն ընդդիմադիր է, քանի դեռ մուրճ ու մանգաղը ձեռքին չի գնացել նախագահական
«Առավոտ»-ի փոխանցմամբ, երեկ նախագահ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ներկա էր նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը: Փարատելով լրագրողների զարմանքը, որ ընդդիմադիր լինելով` եկել է նախագահի երդմնակալության արարողությանը, ընկեր Թովմասյանն ասել է, որ ինքը ընդդիմադիր էլ մնալու է, «քանի դեռ սոցիալիստական դրոշը` մուրճ ու մանգաղով, իր ձեռքին» չի գնացել նախագահական նստավայր: Իսկ իր ներկայությունն արարողությանը քաղաքական բնույթ է կրում. «Հրավիրել են, մասնակցում եմ»: