Արմեն Մազմանյան. Ժողովրդին տանել քաղաքացիական անհնազանդության «քյալլագյոզություն» է
Ժողովրդին տանել քաղաքացիական անհնազանդության` քյալլագյոզություն է: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:
«Խոսքը ծիտ չի քաղաքականության մեջ, որ թռնի գնա: Իմ բոլոր պրագնոզները իրականացան, և երբ Րաֆֆին ասաց՝ ընտրությունները կեղծված են, բոլորն ասացին՝ «այո նա ճիշտ է, բայց մեկ է մեջքին չենք կանգնելու, թող քայլ անի կտեսնենք»:
Րաֆֆիի Հովհաննիսյանին հրում էին դեպի քաղաքացիական անհնազանդության դաշտ ու դա վերջանալու էր այսպես. Րաֆֆի Հովհաննիսյանը ևնրա կուսակցությունը ֆիքսվելու էին որպես օրենք խախտող խումբ, լինելու էր քաոս, ժողովուրդն ու ոստիկանները տալու էին ջարդեին իրար: Արդյունքում հայտնվելու էին մեսիաները` նրանք, որոնք այդ րոպերին Րաֆֆիի կողքին չէին, որպեսզի փրկեին ազգը»,- նշեց Արմեն Մազմանյանը:
«Փառք ու պատիվ Րաֆֆի Հովհաննիսյանին, որ հասկացավ` հիմա ժողովրդին տանել քաղաքացիական անհնազանդության` դա քյալլագյոզություն է: Դրանից ոչ ինքն էլ շահելու ոչ ժողվուրդը: Ոստիկան, թե պատգամավոր, դա մեր ժողովուրդն է, և խոսել ասել, սրանք, դրանք` սխալ է»,- հավելեց բանախոսը:
Բանախոսի կարծիքով` ամենակարևոր բանը, որ նա նախօրեին տեսել է, դա ոստիկանություն-հասարակության շփման նոր մշակույթն է: «Որ Ոստիկանապետն այնքան ճկուն կգտնվի, որ այդ կոնֆլիկտոգեն երևույթի մեջ ժողովրդի հետ կհասնի Ծիծեռնակաբերդ և կաղոթի` դա արդեն ինձ համար խիստ դրական էր»,- նշեց Արմեն Մազմանյանը: