Բեյլին կփոխներարկեն սեփական արյունը
Իր առաջատարին հնարավորինս արագ ոտքի կանգնեցնելու նպատակով «Տոտենհեմն» ընտրել է սեփական արյան փոխներարկման տարբերակը:
Հիշեցնենք, որ նախորդ հինգշաբթի «Բազելի» հետ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ փուլի հանդիպման ժամանակ Գարետ Բեյլը կոճի վնասվածք է ստացել: Թվում էր` մրցաշրջանը ֆուտբոլիստի համար կարելի է ավարտված համարել, սակայն բժիշկները հուսադրել էին, որ «Տոտենհեմի» առաջատարը բաց կթողնի միայն 2 հանդիպում` «Էվերտոնի» հետ արդեն կայացած խաղը, ինչպես նաև «Բազելի» հետ պատասխան հանդիպումը:
Սպասվում է, որ ապրիլի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում ֆուտբոլիստը դուրս կգա խաղադաշտ: Որպեսզի ապաքինման գործընթացն արագացվի, բժիշկները կկատարեն սեփական արյան փոխներարկում, և այս գործընթացը կիրկանացվի մի քանի անգամ: Այստեղ վտանգավոր ոչինչ չկա, սակայն 2005 թ. Հակադոպինգային միջազգային գործակալությունը «Չելսիին» զգուշացրել էր, որ այդ մեթոդն օրինական չէ:
Հիշեցնենք, որ այդ ժամանակ «Չելսին» այս տեխնոլոգիայի միջոցով փորձել էր ոտքի կանգնեցնել Արյեն Ռոբբենին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները