Սոցհարցում. Իրանի նախագահի թեկնածուներից ամենաշատ ձայնը հավաքել է Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆը
Իրանի նախագահի թեկնածուներից ամենաշատ ձայնը հավաքել է Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին իրանական «Թեբյան» կայքի կողմից անցկացված սոցհարցումների համաձայն՝ նախագահի թեկնածուներից տոկոսային հարաբերակցությամբ ամենաշատ ձայները ստացել են հետևյալ թեկնածուները.
Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ-39,50%
ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթի-24,72%
ԻԻՀ Մեջլիսի նախկին խոսնակ Ղոլամ Ալի Հադդադ Ադել-7,68%
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզայի-7,21%
ԻԻՀ առողջապահության նախկին նախարար-Քամրան Բաղերի Լանքերանի-6,85%
ԻԻՀ նախկին ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի-2,83%
ԻԻՀ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի (1997-2005թթ.) առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆ-2,75%
ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ռոհանի-1,75%
Նկատենք, որ ընտրություններին հաղթելու մեծ շանսեր ունեցող «Պահպանողականների եռակողմ կոալիցիան» դեռևս վերջնական որոշում չի կայացրել, և առաջիկայում պետք է որոշում կայացնի, թե Հադդադ Ադելից, ԻԻՀ հոգևոր առաջնորդի Ալի Աքբար Վելայաթիից և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆից ով պետք է որպես միասնական թեկնածու մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին:
Նախորդիվ՝
Մահմուդ Ահմադինեժադն իր քաղաքական նպատակներին հասնելու համար հնարավոր է, որ հրաժարական տա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան