Նախագահի երդմնակալությանը մասնակցեցին մեծ թվով ԲՀԿ-ականներ
Մեծ թվով ԲՀԿ-ականներ, այնուամենայնիվ, մասնակցեցին երեկ կայացած Ս. Սարգսյանի երդմնակալության արարողությանը՝ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյան, Գուրգեն Արսենյան, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչ Ռոստոմյան և առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյան, Մարտուն Գրիգորյան, Գրիգոր Մարգարյան (Բելջիոյի Գրիշ) և Արայիկ Աղաբաբյան:
«Ժամանակի» հարցին՝ կուսակցակա՞ն որոշում է եղել, որ ԲՀԿ անդամները մասնակցեն Ս. Սարգսյանի երդմնակալությանը, Մուրադ Գուլոյանը չի ցանկացել պատասխանել: Հարցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնեցրե՞լ է իր մասնակցությունը, պատասխանել է. «Հեռու գնացեք»: Մյուս ԲՀԿ-ականները նույնպես չեն ցանկացել պատասխանել թերթի թղթակցի հարցին՝ արդյոք այցը համաձայնեցրե՞լ են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: