Հասարակություն 12:09 10/04/2013

Մարաղա. Ադրբեջանցի զինվորների կողմից հայկական գյուղի բնակիչների դեմ իրականացրած բարբարոսական ջարդերի 21-րդ տարելիցն է

1992 թվականի ապրիլի 10-ին, երեք ժամանոց հրետանային նախապատրաստությունից հետո Ադրբեջանի կանոնավոր բանակի ստորաբաժանումները ադրբեջանական Միր-Բաշիր (այժմ` Թարթառ) բնակավայրից ներխուժեցին Մարաղա: Ագրեսիային զոհ գնացին 100-ից ավելի մարդիկ, հիմնականում` կանայք, երեխաներ, ծերեր: Տասնյակ մարդիկ, ինչպես նշվում է ԼՂՀ ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ, դարձան պատանդներ, ոմանք հետագայում փոխանակվեցին, սակայն շատերի ճակատագիրն էլ առ այսօր մնում է անհայտ: Մոտ երկու շաբաթ անց, ապրիլի 22-23-ին Մարաղան ենթարկվեց կրկնակի հարձակման, մոխրացած հայրենի գյուղ վերադարձած մարդիկ ստիպված եղան ընդմիշտ հեռանալ այնտեղից:

«Մարաղա, 10 ապրիլի, 1992թ.» փաստավավերագրական ֆիլմն ի ցույց դրեց նախկինում ստվերում մնացած, բայց չափազանց կարևոր փաստեր և գործոններ, որոնք ապացուցում են ղարաբաղյան պատերազմի ամենաողբալի էջերից մեկը լինելը` «ժամանակակից Գողգոթա»-ի, ինչպես այս ողբերգությունն անվանել է բարոնուհի Քերոլայն Քոքսը, միակ բնորոշիչը չէ: Ամեն գնով Մարաղա գյուղին տիրելու ադրբեջանական կողմի փափագը մի քանի պատճառ ուներ, որոնցից կարևորագույնը նավթային շահերն ու Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հայատյացությունն էր:

Հայկական Մարաղա գյուղի խաղաղ հայ բնակչությունը զոհաբերվեց հանուն նավթա-էներգետիկ գլոբալ շահերի միայն այն բանի համար, որ իրենց գյուղը տեղակայված էր այն տարածքի վրա, որտեղ արդյունահանում էին ածխաջրածնային թանկարժեք հումքը` այսպես կոչված «սպիտակ նավթը»: Հնարավոր է` այս գլոբալ շահերից ելնելով էլ, որոնք ի դեպ, ոչ միայն Ադրբեջանինն էին, այլև` խոշոր տերություններինը, Մարաղան այդպես էլ չազատագրվեց, չնայած, որ հայկական կողմը պատրաստվում էր դա անել 1994թ-ի մայիս ամսին` հակամարտության գոտում հրադադարի մասին Բիշքեքյան արձանագրության ստորագրումից մի քանի օր առաջ:

Մարաղայի բնակիչների համար ճակատագրական դարձած երկրորդ գործոնը ադրբեջանական պետության ագրեսիվ հայատյաց գաղափարախոսությունն էր, որն ադրբեջանական պետականության գաղափարախոսության հիմքում դրվեց 1918թ-ին և գործում է առ այսօր: Միայն նախկին խորհրդային բանակի կաշառված տանկիստ սպաների շնորհիվ գյուղ ներխուժած ադրբեջանական ՕՄՕՆ-ի ջոկատները Մարաղայի գրավումից բացի մեկ այլ նպատակ ունեին. մերձիմահ կտտանքների և խոշտանգումների ենթարկել հայերին ամենադաժան, անմարդկային և բարբարոս մեթոդներով: Ամենևին էլ պատահական չէ, որ ականատեսները փաստում են, թե ադրբեջանական ստորաբաժանումներում կային 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության ժամանակ թուրք դահիճների կողմից կիրառվող յաթաղաններով զինված հատուկ մարդիկ: Նրանց խնդիրը պարզապես հայ սպանելը չէր, այլ` մորթելը, գլխատելը, մարմնի մասնատումն ու դիակների և դեռ ողջ մնացած մարդկանց մարմիններին յաթաղանի օգնությամբ խաչի տեսք ունեցող վերքեր հասցնելը:

Գյուղի բնակիչների վկայություններով` դեռ 1992թ-ի փետրվարի 26-ին Մարաղան ենթարկվել է հատուկ մշակված և լավ կազմակերպված հարձակման, սակայն ինքնապաշտպանական ջոկատները կարողացան հետ շպրտել թշնամուն:

Դեպքերի ականատես Վ. Գաբրիելյանը պատմում է, որ առավոտյան ժամը 11.00-ին սկսեցին հավաքել դիակները. «Մեկի վիզն էր կտրած, մյուսն այրված էր, ու դիակից էլ երևում էր, որ ողջակիզված էր։ Մարդկանց լցրել են ակումբի շենք ու հրդել այն։ Ինչեր ասես չեն արել։ Մի հասակակից ընկեր ունեի, սղոցով էին գլուխը կտրել. թաքնված ականատեսներ են եղել, որ ասում են, թե նրա գլուխը կտրելիս գոռում էին՝ «դու ջրի պետն ես եղել ու մեզ ջուր չես տվել»»:

Ականատես Կարինե Պողոսյանը պատմում է, որ այն ժամանակ որդին 3 տարեկան էր, դուստրը՝ 1 տարեկան 4 ամսական. «Ձեռքիցս խլեցին։ Երբ երեխաներին խլում էին, ես խելագարի պես գոռում էին ու հիմա մանրամասն չեմ հիշում։ Երբ մեզ հանում էին գյուղից՝ ոտքով, փողոցով, քաշքշելով էին տանում։ Հիշում եմ, որ տեսել եմ ու, քանի որ մեր գյուղի ժողովուրդն էր, ճանաչում էի՝ խոշտանգված դիակներ, մորթված։ Մի քանի մահացածների տեսել եմ»։

Ռ. Կարապետյանի խոսքերով՝ գյուղն ամբողջությամբ ավերված, հրդեհված, թալանված էր, ժողովուրդը կոտորված, դիակները թափված, գլխատված՝ մարմինը մի տեղ, գլուխը մեկ այլ, ողջակիզված, տանկի տակ գցած. «Մոր ու որդու էին սպանել. սկզբում մոր վիզն են կտրել, տղան փորձել է փախչել դեպի ակումբ, բայց նրան այնտեղ բռնել ու սպանել են։ Շատ ընտանիքներ են այդպես կործանվել։ Տարեցներին էլ չեն խնայել, մեկին տանկի տակ էին գցել. նա ձեռնափայտով, տկար ու կիսակույր էր»։

Ադրբեջանական ուժերի գործողությունների բնույթը կասկած չի թողնում, որ ապրիլի 10-ին իրագործված սպանդը պլանավորված էր իրականացնել հենց փետրվարի 26-ին` այն նույն օրը, երբ Աղդամի շրջակայքում Ադրբեջանի կողմից իրագործվեց մեկ այլ ցինիկ հանցագործություն, որն իրականացվել է սեփական ժողովրդի դեմ. այն ադրբեջանցիների հանդեպ, ովքեր լքեցին Խոջալուն հայերի կողմից հատկացված մարդասիրական միջանցքի միջոցով: Ներքաղաքական շահերի համար գնդակահարելով Խոջալուի նահանջող բնակչությանը և «Խոջալուի» քողի ներքո փորձելով հաշվեհարդար տեսնել Մարաղայի բնակիչների հետ` ադրբեջանական ուժերը մի ռազմավարական նպատակ էին հետապնդում. հայության` որպես համաշխարհային քաղաքակրթության կրողի դարերով ձևավորված կերպարի և հեղինակության վարկաբեկում ու հայատյացության տարածում ողջ աշխարհում:

Youtube ինտերնետային կայքում տեղադրված տեսանյութը, որում ներկայացված են կադրեր 1992թ-ի ապրիլի 10-ին Մարաղայում կատարված վայրենի խրախճանքից, ցույց է տալիս անպաշտպան ծերերի, կանանց և երեխաների հանդեպ իր «հաղթանակը» տոնող ադրբեջանական բանակի իրական դեմքը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}