Է.Նալբանդյան. Թուրքիան միտումնավոր է փորձում կապել այդ երկու գործընթացները
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձավ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ վերջերս կրկին հնչեցրած հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղղակի կապված է Ղարաբաղյան հիմնախնդրի հետ:
Է.Նալբանդյանի խոսքով՝ միջազգային հանրությունը մշտապես շեշտել է, որ հայ-թուրքական հարաբերություններում կարգավորման գործընթացը պետք է ընթանա առանց որևէ նախապայմանի, ինչը համընկնում է Երևանի դիրքորոշման հետ:
«Միջազգային հանրությունը միշտ հետևել է այն սկզբունքի, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա առանց նախապայմանների, ինչը համընկնում է Երևանի դիրքորոշման հետ: Հարաբերությունների նորմալացումը կապելը Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կարող է վտանգել գործընթացը: Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան միտումնավոր է փորձում կապել այդ երկու գործընթացները: Եվ դա խանգարում է միջազգային հանրության և Հայաստանի ջանքերին», - ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը: