Orange-ը մեկնարկում է նոր սակագնային պլան` սկսած 3000 դրամ ամսավճարից
Այսօրվանից Orange-ում կարելի է բաժանորդագրվել «Դելֆին», «Պանտերա» և «Թիթեռ» ամսական բաժանորդագրություններին` սկսած 3000 դրամ ամսավճարից: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Orange Արմենիայի» գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Նոր սակագնային պլանը, ըստ նրա, հարմար է նոր բաժանորդների համար, ովքեր ամսական բաժանորդագրության հետ մեկտեղ կարիք չունեն նոր հեռախոսի: Orange կշարունակի առաջարկել 4000, 6000, 10. 000 և 20.000 դրամ ամսավճարով սակագնային պլաններ, որոնք հնարավորություն են տալիս ձեռք բերել մեծ ծավալով րոպեներ ու մեգաբայթեր, ինչպես նաև հեռախոսներ մատչելի գնով: Այս նոր սակագնային պլանները նաև հասանելի են Orange-ի այն բաժանորդներին, ովքեր ավարտում են իրենց ներկա 12 կամ 24 ամսվա պարտավորության ժամկետը և նոր հեռախոսի կարիք չունեն:
Ֆրանսիս Ժելիբտերն ասաց, որ այս նոր առաջարկը կլրացնի ընկերության կողմից առաջարկվող սակագնային պլանների բազմազան առաջարկների ցանկը:
Ընկերության մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ մեկուկես տարի առաջ են ներկայացրել Orange Դելֆին, Orange Պանտերա և Orange Թիթեռ ծառայությունները http://panorama.am/am/economy/2011/10/20/orange/ և մեծ հաջողություններ են արձանագրվել: Ըստ նրա, ԽՍՀԿ նախկին երկրներից Հայաստանում առաջինն փորձն արվեց` ներկայացնելու եվրոպական մոդելի հետվճարային առաջարկներ, որի շնորհիվ կարող էին ձեռք բերել ոչ միայն իրենց կարիքներին համապատասխան սակագնային պլաններ, նաև հեռախոսներ մատչելի գներով` ընդհուպ մինչև 1 դրամ: «Ակնհայտ է, որ այս առաջարկը դարձավ սիրված սպառողի համար, տասնյակ հազարավոր բաժանորդներ օգտվում են այս առաջարկի տված հնարավորություններից: Հետխորհրդային տարբեր երկրներ արդեն սկսկել են ընդօրինակել Հայաստանի այս փորձին»,- ասաց ընկերության մարկեթինգի տնօրենը:
Այնուհետև Ա. Մկրտչյանը ներկայացրեց նոր սակագնային պլանի առաջարկությունները:
Այսպես. «Դելֆին» 3000 սակագնային պլանը նախատեսված է նրանց համար, ովքեր հիմնականում զանգեր են կատարում, ամսավճարը ներառում է 1000 րոպե խոսելաժամանակ Orange-ի բաժանորդների և 100 րոպե` տեղական այլ ցանցերի բաժանորդների համար խոսելու համար:
«Պանտերա» 3000-ը սմարթֆոնների սիրահարների համար է, քանի որ ցանցի ներսում 1000 անվճար րոպեներից բացի այն տրամադրում է նաև 500 ՄԲ շարժական ինտերնետ և սոցիալական ցանցերում անսահմանափակ շփվելու հնարավորություն:
«Թիթեռ» 3000 –ը հնարավորություն է տալիս ամսավճարն ամբողջովին օգտագործել ցանկացած ծառայությունից օգտվելու համար` ի հավելումն ցանցի ներսում 1000 րոպե անվճար խոսելաժամանակի:
Ա. Մկրտչյանն ընդգծեց, որ այս սակագնային պլաններից որևէ մեկից օգտվելու համար անհրաժեշտ կլինի բաժանորդագրվել 12 ամսով: Նա նաև մանրամասնեց, որ ամսվա ընթացքում նախատեսված րոպեները չսպառելու դեպքում դրանք հաջորդ ամիս չեն անցնում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները