Հեյդար Ալիևի հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ մարդ է մահացել, սակայն տոնախմբությունը շարունակվել է
Ապրիլի 9-ին Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի մշակույթի կենտրոնում Հեյդար Ալիևի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ էլեկտրաէներգիա ապահովող էլեկտրիկը մահացել է:
Ինչպես նշում է «Ազադլիգ» թերթը միջոցառման սկսելու պահին էլեկտրիկը հոսանքահարվել է և տեղում մահացել: Պատահարը ցնցել է միջոցառման մասնակիցներին: Շատերը, ովքեր կարծում էին, թե միջոցառումը կհետաձգվի, երկրորդ ցնցումն են ապրել, երբ շրջանի ղեկավարությունը հանձնարարել է շարունակել տոնական միջոցառումը: Մահացած էլեկտրիկի դիակը կենտրոնից հեռացվել է, և միջոցառումը շարունակվել է ընթանալ իր հունով, կարծես ոչինչ էլ տեղի չի ունեցել:
Թերթը նշում է, որ շրջանի բնակիչները, այդ թվում նաև միջոցառման մասնակիցների մեծամասնությունը մարդու նկատմամբ շրջանի ղեկավարության նման անտարբեր վերաբերմունքից խիստ զայրացել են:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին