Սնեգիրյով. Բաքվի ջարդերը Հայոց ցեղասպանության շարունակությունն էին
«Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը կարող է կանխել թուրքական ազդեցության աճը»,- այս մասին analitika.at.ua-ի հետ զրույցում նշել է ուկրաինացի հասարակական գործիչ Դմիտրի Սնեգիրյովը։
«Բաքվի ջարդերը Հայոց ցեղասպանության շարունակությունն էին: Ադրբեջանն իր պանթյուրքիստական արտաքին քաղաքականությամբ միշտ ապավինել է Թուրքիայի աջակցությանը՝ ներքին և արտաքին խնդիրների լուծման համար։ Թուրք ազգայնականները՝ «գորշ գայլերից», մասնակցել են Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությանը՝ դրանով իսկ ընդգծելով Թուրքիայի քաղաքականությունն այդ շրջանի բնակչության և հենց հայերի դեմ»,-նշել է Սնեգիրյովը:
«Թուրքիան, որի հանդեպ Հայաստանն ունի տարածքային և քաղաքական պահանջներ, հետաքրքրված չէ հայկական պետության գոյությամբ՝ իր տարածքներում: Հայաստանը կովկասյան միակ երկիրն է, որը կանխարգելում է թուրքական ազդեցության գործոնի մեծացումը, ինչն էլ պատճառ է դարձել կոտորածների համար»,-նշել է վերջինս:
Պարբերականը նշում է, որ ապրիլի 10-ը Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղի կոտորածի 21-րդ տարելիցի օրն է։Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությունը սկսվել է 1988թ Սումգաիթում, հետո` Կիովաբադում, շարունակվել է 90թ Բաքվում և իր արտահայտությունն է ստացել «Լեռնային Ղարաբաղում «Օղակ» օպերացիայի և Մարաղա գյուղում տեղի ունեցած ջարդերի տեսքով: Այն իր արտահայտությունն է ստացել նաև տարածաշրջանի սահմաններից դուրս. 2004թ Բուդապեշտում ադրբեջանցի կանցնասպան Ռ. Սաֆարովի կողմից քնած ժամանակ դաժանաբար սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: Սույն քաղաքականությունը շարունակում է առ այսօր` ստանալով ավելի ու ավելի դաժան տեսք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան