ԲՀԿ-ն կպայքարի «ջեբկիրների և կաշառակերների կաստաների վերածված համատիրությունների դեմ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հստակ ծրագրերից մեկը համատիրություններին վերաբերող դրույթներն են, քանի որ համատիրությունները, ըստ ԲՀԿ խմբակցության քարտուղար, քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանի, «վերածվել են ջեբկիրների, մանր ժուլիկների ու կաշառակերների կաստայի»: Այս մասին Ն.Զոհրաբյանը հայտարարեց նախընտրական քարոզարշավի շրջանակում Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան կենտրոնցի կնոջ մի հարցադրման:
Ն.Զոհրաբյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ն պայքարելու է այդ համատիրությունների դեմ, որոնք իրենց պարտականություններից ու լիազորություններից բացի ինչով ասես զբաղվում են, ինչն էլ հավաքվածները ողջունեցին բուռն ծափահարություններով:
Գուրգեն Արսենյանն էլ ավելացրեց, որ երբ ընդունվեց համատիրությունների գործունեության մասին օրենքը, այն ուղղված էր ՏԻՄ համակարգի խորացմանն ու զարգացմանը, և իրենք մեղավոր չեն, որ դրա փոխարեն այն դարձավ նշված խնդիրներիկենտրոնացման համակարգ: Այդ ամենում նա մեղադրեց գործող քաղաքական համակարգին.
«Մենք ձգտելու ենք, որպեսզի իսկապես համատիրությունները աշխատեն երևանցիների շահերի սպասարկմանը, ոչ թե կոռուպցիոն և այլ դրսևորումներ լինեն»- հայտարարեց ԱԺ պատգամավորն ու հավելեց, որ այդ հարցը ԲՀԿ-ի ուշադրության կենտրոնում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան