Ամարյան. Նախագահի նախկին թեկնածուներից մեկը համագործակցում է կրոնական կառույցների հետ
«ՀՀ նախագահի նախկին թեկնածուներից մեկն ակտիվորեն համագործակցում է կրոնական կառույցների հետ, և նրա անունը կհրապարակվի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման համոզմունք հայտնեց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը: Նա այս պահին հրաժարվեց անուններ հրապարակել, ասաց, որ դրանք կհրապարակի այն ժամանակ, երբ քաղաքական հանգիստ իրավիճակ լինի:
Ամարյանը տեղեկություններ ունի, որ աղանդավորները փորձում են մուտք գործել նաև պետական կառույցներ:
Ա. Ամարյանի խոսքով` վերջին երկու շաբաթվա ընթացքում իրենց կենտրոնն ուսումնասիրել է մի շարք բարեգործական ծրագրեր, որոնց մեջ կան բազմաթիվ կրոնական կառույցների կողմից իրականացվող ծրագրեր, որը որպես բարեգործական բեռ գալիս է Հայաստան, ՀՀ կառավարությունն այն ազատում է հարկերից, սակայն ժողովրդին բաժանելու փոխարեն այն վաճառում են ժողովրդին, օրինակ` «Second hand» հագուստը։
Իսկ թե ու՞ր են գնում վաճառքից ստացված գումարները, նա նշեց, որ ամենահավանականը աղանդի ֆինանսավորումն է։