Պակիստանում ամերիկյան անօդաչու սարքերի հարվածներից զոհվածների մեծ մասը սխալմամբ է սպանվել
Ամերիկացի լրագրողների հրապարակած ռազմական ծախսերի գաղտնի հաշվետվությունների վերաբերյալ տեղեկությունը կրկին հաստատել է նախկինում ակնհայտ փաստը, որ Պակիստանում ամերիկյան անօդաչու սարքերի հարվածների մեծ մասը ուղղված չեն եղել «Ալ-Կաիդայի» առաջնորդների դեմ, ինչպես փորձում է ներկայացնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը:
Այս մասին հաղորդում է RT-ն:
Ըստ ամերիկացի լրագրողների՝ այդ սարքերի հարձակումներից հիմնականում զոհվում էին խաղաղ բնակիչները և Աֆղանստանի հետ սահմանային շրջաններում գործող զինված ցեղային խմբավորման առաջնորդները, որոնք ԱՄՆ-ի համար վտանգ չէին ներկայացնում: «Խիստ գաղտնի» որակավորված փաստաթերթերի հավաքագրման ժամանակ նշված են 2006-2008, ինչպես նաև 2010-ից 2011 թվականներին Պակիստանում անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թիվը, անունները և զոհվելու վայրերը: 2004 թվականից ի վեր Պակիստանում զոհվել է 1900-ից 3300 մարդ: 2010-2011 թվականին 95 հարձակումներից գրեթե կեսը ուղղված չեն եղել «Ալ-Կաիդայի» դեմ», թեև ամերկացի զինվորականների հաշվետվություններում 480 զոհերից 260-ը նշված են որպես «ծայրահեղականներ», բայց իրականում նրանցից միայն վեցն էր (զոհերի 2%-ը) «Ալ-Կաիդայի» առաջնորդ: Հաճախ այդ օդային հարվածներն կատարվել են ոչ թե ահաբեկչությունը կանխարգելելու, այլ պրոֆիլակտիկայի համար, նշում են McClatchy Newspapers-ի լրագրողները, սակայն ԱՄՆ իշխանությունները հերքում են, որ անօդաչու սարքերը կիրառվել են նաև «ահաբեկչություն կասկածելու» դեպքում, և որ ոչնչացված «ծայրահեղականների» շրջանում պատահական զոհերր կան: ԱՄՆ-ն առաջին անգամ անօդաչու թռչող սարքեր է կիրառել 2011 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո՝ Աֆղանստանում թալիբների ոչնչացման ռազմական գործողությունների ժամանակ:
Տասը տարի անց ընդլայնվել է այդ սարքերի կիրառումը. այժմ դրանք հանձնարարություններ են կատարում Պակիստանում, Եմենում և Սոմալիում:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին