Երևանի արտաքին տեսքին վերաբերող հիմնական խնդիրները. Բարձրաձայնում են ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը
Ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում հատուկ դրույթներ կան նաև Երևանի արտաքին քաղաքական տեսքին, ճարտարապետական պատկերին վերաբերող հարցերի վերաբերյալ: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ընտրություններին մասնակցող յոթ քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձեցին ներկայացնել ըստ իրենց քաղաքի արտաքին տեսքի, ճարտարապետությանը վերաբերող կարևորագույն խնդիրները:
«Առաքելություն» կուսակցությունից Մեսրոպ Առաքելյանը որպես կարևոր խնդիր համարում է քաղաքի փոքր կենտրոնի անկանոն կառուցումը:
ՕԵԿ ցուցակից Հրայր Սարգսյանն էլ առաջարկում է վերանայել փոքր կենտրոնի հատակագիծը, բեռնաթափել այն, նախարարությունները տեղափոխել ծայրամասեր: Ըստ նրա, պետք է ուշադրություն դարձնել բազմաբնակարան շենքերի սեյսմակայանությանը, լուծել շենքերի տանիքների հարցերը, անպայման հետևել քաղաքի արտաքին տեսքին, կառուցել այնպիսի շենքեր, որոնք համահունչ կլինեն հայկական ոճին, պատմությանը:
«Բարև Երևան» դաշինքից Գուրգեն Հակոբյանն իր խոսում նշեց, որ Երևանն ունի քաղաքի գլխավոր հատակագիծ, որն օրենքի ուժ ունի ու պետք է հետևել դրան:
ԲՀԿ ցուցակից Գուրգեն Գասպարյանի կարծիքով, Երևանի գլխավոր հատակագիծը պետք է հասու լինի բոլորին, պետք է տեսնի ապագա զարգացման այն տեսլականը, ինչը մատնանշվում է Երևանի գլխավոր հատակագծով:
ՀՀԿ ցուցակում ընդգրկված Լևոն Իգիթյանը բացահայտեց, որ երբ կառավարությունն ընդունել է Երևանի գլխավոր հատակագիծը, կառավարությունում ասել են, թե Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհուրդն այն քննարկել ու համաձայնություն է տվել, մինչդեռ քաղաքաշինական խորհուրդը, որի կազմում այդ ժամանակ ընդգրկված է եղել նաև ինքը, տեղյակ չի եղել այդ հատակագծին, չի տեսել այն: «Դա է պատճառը, որ ոչ կատարյալ գլխավոր հատակագիծն անընդհատ փոփոխման է ենթարկվում, իսկ փոփոխման ենթարկվելուն բազմաթիվ ուժեր են մասնակից դառնում»,- ասաց նա: Լ. Իգիթյանը նաև նշեց, որ օպերայի թատերական հրապարակի այգում 18 օբյեկտ կա, առաջարկեց ուսումնասիրել ու պարզել, թե այդ օբյեկտների «հետևում քաղաքական որ կուսակցության ներկայացուցիչն է կանգնած», կոչ անել նրան հրաժարավել` օրինակ ծառայելով նաև մյուսներին:
ՀՅԴ ցուցակում ընդգրկված Բորիս Հայրապետյանը հակադարձեց Լ. Իգիթյանին` դիտարկելով, որ օպերայի տարածքում կառույցված օբյեկտների հարցը չպետք է քաղաքականացնել, այլ պետք է բարձրաձայնել, թե ով է թույլտվություն տվել այդտեղ սրճարան կառուցել: Նա նաև նշեց, որ ներկայիս Երևան քաղաքի կառուցապատումը չի համապատասխանում ոչ թամանյանական, ոչ քաղաքակիրթ աշխարհում ընդունված ռացիոնալ սկզբունքներին: Ըստ Բ. Հայրապետյանի, քաղաքի կենտրոնը նախատեսված է գործնական, առևտրային բնույթի շենք շինությունների, կանաչապատ տարածքների համար, մինչդեռ մեզ մոտ հակառակ երևույթն է:
ՀԱԿ ցուցակից Ավետ Պողոսյանն իր խոսքում ասաց, որ գոյություն ունի գլխավոր հատակագիծ, որն ունի օրենքի ուժ, որից շեղումը հանցագորոծություն է: Ըստ նրա, օրենքի խախտողներին պետք է պարզի հենց ավագանին, դատախազությունը, ոստիկանությունը, միչդեռ…:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան