Հ.Ռոստոմյանն իր` ապագա կառավարությունում լինելու մասին
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչ Ռոստոմյանն այս օրերին բոլորին տալիս է նույն պատասխանը ` «օրը կգա, բարին հետը», որը հնչեց նաև Panorama.am-ի` արդյո՞ք տեսնում եք ձեզ ապագա կառավարությունում հարցին ի պատասխան:
Նրա խոսքով, դեռևս վաղ է խոսել վերանշանակման կամ դրա շուրջ քննարկումների մասին:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում շրջանառվող լուրերը, թե նախարարությունը մտադիր են «մասնատել» ` Սպորտի նախարարության, Երիտասարդության հարցերով նախարարության, Հ.Ռոստոմյանը նշեց, որ ինքն էլ այդ լուրերին ծանոթացել է միայն մամուլից. «Դրանից ավելի ասել ոչինչ չեմ կարող» ,- հավելեց նա: