Ծառուկյանն ու Սարգսյանը պայմանավորվել են ԲՀԿ-ի՝ երդմնակալությանը մասնակցելու ձևաչափի մասին
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ԲՀԿ պատգամավորները և այլ անդամներ մասնակցել են ոչ թե սեփական որոշմամբ կամ ցանկությամբ, այլ երկուստեք պայմանավորվածության արդյունքում:
«Ճիշտ է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում արարողությանը և իր քայլը պատճառաբանելու համար մեկ օր առաջ թռել էր Մոսկվա, բայց մոտ քսան կուսակիցների հրահանգել էր, որ մասնակցեն: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նույնիսկ Գ. Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև նախապես հանդիպում է եղել, և նրանք պայմանավորվել են, որ ԲՀԿ ղեկավարը թեև չի մասնակցի երդման արարողությանը, բայց իր մի շարք պատգամավորների կուղարկի: Քաղաքական շրջանակներում խոսում են, որ Ս. Սարգսյանի և Գ. Ծառուկյանի հանդիպումը կազմակերպել էր վերջինիս խնամի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իսկ քննարկումներն ու պայմանավորվածություններն արդեն ձեռք է բերվել առանց Հ. Աբրահամյանի»: