Ա. Մարգարով. Ր. Հովհաննիսյանը հանդես է եկել որպես իրավիճակային առաջնորդ
«Ինաուգուրացիան մեկն է, մյուսն իրադարձություն է, որի մասնակիցն ինչ-որ գործողություն իրականացնող պարտված թեկնածու է»,- այսօր, անդրադառնալով ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
Նա նշեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը այս պահին «վերադառնում են նորմալ վիճակի» և մայիսի 5-ին` Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իրենց ընտրողների և հակառակորդներին պետք է ապացուցեն, որ իրենք գոյություն ունեն և ներկայացնում են որոշակի ուժ:
Պատասխանելով Ր. Հովհաննիսյանի քաղաքական կարիերայի վերաբերյալ հարցին, բանախոսը նշեց, որ այն շարունակվելու է և «ոչ միայն Ր. Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցությունը ևս ունի որոշակի ընտրազանգված, որը պատրաստ է շարունակել հանդես գալ որպես նրա կողմնակից»:
Ա. Մարգարովի բնութագրմամբ` դեկտեմբերի կեսից մինչև փետրվարի կեսերը Ր. Հովհաննիսյանը հանդես է եկել որպես իրավիճակային առաջնորդ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում