Ապրիլի 9-ին կատարվածի մանրամասները պարզելու համար Պաշտպանը գրություն է ուղարկել ոստիկանապետին
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին գրություն է ուղարկել, որում նշում է հետևյալը.
«Ապրիլի 9-ին ստացված ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներն այցելել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու և Արաբկիրի բաժիններ:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին բերման ենթարկված են եղել.
1. Եղիա Ավետիսի Ներսեսյանը
2. Վարդգես Արարատի Պետրոսյանը
3. Մարիամ Սուխուդյանը
4. Արման Ալեքսանյանը
5. Արման Վերմիշյանը
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին բերման ենթարկված են եղել.
1. Սամվել Իսրայելյանը
2. Դավիթ Ստեփանյանը
3. Անտոն Իպչենկոն
4. Հայկ Գրիգորյանը
5. Գոհար Սարոյանը
6. Շողակաթ Վարդանյանը
7. Անուշ Պողոսյանը
8. Թերմինե Դովլաթյանը
9. Կարեն Հարությունյանը
10. Սարո Սարոյանը
11. Գևորգ Սաֆարյանը
12. Հովհաննես Ղազարյանը
13. Կարեն Օհանյանը
14. Պարույր Մովսիսյանը
15. Արսեն Օհանյանը
16. Արմեն Մարտիրոսյանը
Նկատի ունենալով 2013թ. ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ձևավորված հասարակական հնչեղության հանգամանքը և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մա¬սին» ՀՀ օ¬րեն¬քի դրույթներով` խնդրում եմ տալ Ձեր պարզաբանումները վերոհիշյալ յուրաքանչյուր կետում նշված անձանց, այդ թվում նաև Անդրեաս Ղուկասյանին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժիններ բերման ենթարկելու իրավական հիմնավորվածության վերաբերյալ:
Միաժամանակ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ձեր կողմից ձեռնարկված /ձեռնարկվող/ միջոցառումների վերաբերյալ:
Խնդրում եմ հայտնել նաև, թե ինչ իրավական հիմնավորվածությամբ է 2013թ. ապրիլի 9-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտան փակվել, ինչի արդյունքում սահմանափակվել են այլոց ազատ տեղաշարժման իրավունքը:
Ձեր պատասխանն ակնկալում եմ ստանալ 3-օրյա ժամկետում»:
Նախօրեին խորհրդարանում Պաշտպանը վերջնական գնահատական չէր տվել ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին և ասել էր, որ դրանք կհրչապարակի իրավապահներին հարցումներ ուղարկելուց և նրանց պարզաբանումները ստանալուց հետո միայն: Սակայն մինչ այդ նշել էր. «առանձին դեպքերում ոստիկանության գործողություններն իրավաչափ չէին: Թե կոնկրետ որ դեպքերում, կարող ենք հրապարակել վարույթն իրականացնելուց հետո միայն»:
Պաշտպանը սակայն դրական էր գնահատել ոստիկանապետի աշխատանքը, որի արդյունքում «հնարավոր եղավ խուսափել զանգվածային բախումներից ու արյունալի իրավիճակներից: Բայց այս դրականը չի կարող փակել այն առանձին իրավիճակների հարցը, որոնց մասին կլինեն հատուկ գնահատականներ»: