Չեխիայի արտգործնախարարը «Խոջալուի» մասին. Պատերազմում նման բաներ տեղի ունենում են
Երևանում գտնվող՝ Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Կառլ Շվարցենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ չեխ լրագրողները հետաքրքրվեցին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանից, թե ինչպես է պաշտոնական Երևանը գնահատում «Խոջալուի դեպքերի» վերաբերյալ չեխ պատգամավորների հայտարարությանը:
«Չեխիայի պառլամենտն է ընդունել, գուցե իմ գործընկերն արտահայտվի, ոչ թե ես մեկնաբանեմ», - ասաց Է.Նալբանդյանը: Միաժամանակ դիվանագետը բարձր գնահատեց Չեխիայի՝ ԵՄ մյուս անդամների օրինակով աջակցությունը ԼՂ կարգավորման գործընթացին, հիշեցնելով, որ Պրահայում ամենաբարձր մակարդակով հանդիպումներ են եղել, որոնք ուղղված էին խաղաղ կարգավորմանը: «Միշտ բարձր ենք գնահատում Չեխիայի աջակցությունը և շնորհակալ ենք հավասակշռված քաղաքականության համար», - ասաց նախարարի պաշտոնակատարը:
Իր հերթին Կառլ Շվարցենբերգը նշեց, որ ընդունված փաստաթուղթն ընդունվել է ոչ թե պառլամենտի կողմից, այլ միայն արտաքին հարաբերությունների կոմիտեի:
«Չեխիայի Հանրապետությունը դեմ է մարդու իրավունքների ցանկացած ոտնահարմանը, բայց գիտենք, որ պատերազմական իրավիճակներում նման բաներ տեղի են ունենում: Եվ դա չի կարելի համեմատել նրա հետ, ինչ տեղի է ունեցել ձեր անցյալում», - ասաց չեխ նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա