Կրճատվել է ԱՄՆ պետբյուջից Հայաստանին և ողջ տարածաշրջանին հատկացվող օգնությունը
Օբամայի վարչակազմը հայտարարել է 2014 տարվա բյուջեն, որով պահպանվել է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական օգնության հավասարությունը, սակայն ըստ հատկացումների վայրընթաց տենդենցի կրճատվել է Եվրասիային և Կենտրոնական Ասիայի երկրներին հատկացվող օգնությունը. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը:
Հաստատուն մնալով 2013թ.-ի մակարդակին` վարչակազմի բյուջեն Հայաստանին և Ադրբեջանին Օտարերկրյան զինված ուժերի ֆինանսավորման համար կոչ արեց հատկացնել 2,7 միլիոն ԱՄՆ դոլար և 600,000 Միջազգային ռազմական վերապատրաստողական ծրագրերի համար` այդպիսով պահպանելով ռազմական հավասարությունը:
Անցած ամիս Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների ենթահանձնաժողովում 2014 ֆինանսական տարվա մասին արված իր ցուցմունքում Համագումարը կոչ արեց Հայաստանին հատկացնել 2,7 միլիոն ԱՄՆ դոլար Օտարերկրյան զինված ուժերի ֆինանսավորման համար և 600,000 ԱՄՆ դոլար` Միջազգային ռազմական վերապատրաստողական ծրագրերի համար: Ի հավելումն` Համագումարի ցուցմունքում խոսվում էր նաև ադրբեջանցի սպայի անբացատրելի ներման մասին, ով դաժանորեն սպանել էր մի հայ սպայի ՆԱՏՕ-ի գործընկերություն հանուն խաղաղության դասընթացների ժամանակ: Համագումարը ենթահանձնաժողովին կոչ արվեց «դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնություն»:
Օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման և Միջազգային ռազմական վերապատրաստողական ծրագրերի հետ մեկտեղ վարչակազմի 2014 ֆինանսական տարվա բյուջեն Հայաստանին առաջադրեց ստանալ նաև 24,7 միլիոն ԱՄՆ դոլար Տնտեսական Աջակցության ֆոնդի համար (2013 ֆինանսական տարում գումարի չափը 27,2 միլիոն ԱՄՆ դոլար էր) և 2,8 միլիոն ԱՄՆ դոլար` Միջազգային թմրանյութերի կարգավորման և իրավապահության ծրագրի համար (2013թ. գումարը նույնն էր): Ընդհանուր առմամբ 2014 ֆինանսական տարվա համար Հայաստանին հատկացվեց 30 միլիոն 843 հազար ԱՄՆ դոլարի աջակցություն, որը 5 միլիոն ԱՄՆ դոլարով պակաս է վարչակազմի 2013 ֆինանսական տարվա հատկացվող գումարի չափից (35 միլիոն 843 հազար ԱՄՆ դոլար):
Համագումարն իր ցուցմունքում Հայաստանի համար պահանջեց 50 միլիոն ԱՄՆ դոլարից ոչ պակաս, որը համապատասխանում է Հայկական կոնգրեսական խմբի համանախագահների պահանջին (կոնգրեսական Ֆրենկ Փալոուն և Մայքլ Գրիմ), ովքեր այժմ շրջանառության մեջ են դրել ՙՀարգելի գործընկեր՚ նամակը, որը կոչ է անում աջակցել Հայաստանի և Արցախի կարևոր ֆինանսական և քաղաքական առաջնահերթությունները:
Չնայած նրան, որ վարչակազմի բյուջեն մասնավորապես չէր նշում Արցախին հատկացվելիք ֆինանսական օգնության չափը, սակայն Հայկական կոնգրեսական խումբը և համագումարը կոչ են անում առնվազն 5 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել այս նորածին ժողովրդավարությանը:
«Հաշվի առնելով Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակվող շրջափակումը և տարածաշրջանի անվտանգության սպառնալիքները Ադրբեջանի` Հայաստանի և Արցախի դեմ արվող շարունակական ռազմատենչ հայտարարությունների շնորհիվ, գումարված Ադրբեջանի կացնահար մարդասպանի անբարեխիղճ ներումը` Համագումարը կոչ է անում կոնգրեսին հաշվի առնել այս բոլոր հարցերը և Հայաստանին հատկացնել առնվազն 50 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն»,- նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում