Դալմայի այգիների «վերջին գարունը»` Արա Հայթայանի «Կորսված բնանկարի այլաբանություն» շարքում. Ցուցահանդեսն` այսօր
Երևանի Աբովյան 12 հասցեում գտնվող «Դալան» պատկերասրահում այսօր բացվելու է գեղանկարիչ Արա Հայթայանի անհատական ցուցահանդեսը: Ներկայացված է երկու շարք` «Կորսված բնանկարի այլաբանություն», «Նատյուրմորտի լուսանցքներում»: Այս մասին ասուլիսում տեղեկացրեց արվեստագետը:
Ա. Հայթայանի ներկայացմամբ, «Կորսված բնանկարի այլաբանություն» շարքի աշխատանքներն արված են 2012-ի ընթացքում, Երևանի Դալմայի այգիների «վերջին գարուն» է պատկերում. «Անցյալ տարի, երբ իմացա, որ քանդվելու են այդ այգիները` ճանապարհ կառուցելու համար, գրանցեցի այդ այգիների վերջին գարունը նախքան շինարարություն սկսվելը: Դալմայի այգիներն իմ ներշնչանքի աղբյուներից էր: Բնապաշտական շարք է»:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը:
Արվեստագետը նաև հայտնեց, որ «Կորսված բնանկարի այլաբանություն» շարքը փետրվարի 27-ից մարտի 6-ն ներկայացվել է Տոկիոյում: Այն եղել է նկարչի երկրորդ անհատական ցուցահանդեսը: «Հենց այս բնապաշտական շարքը ներկայացրեցի Ճապոնիայում, քանի որ նրանց բնավորությունում էլ կա բնապաշտական գիծը»,- ասաց Ա. Հայթայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան