Արմեն Մարտիրոսյանը` Լյուդմիլա Սարգսյանի մասին. «Ինքը սուտասան է, պարզագույն սուտասան է»
Մոսկվա մեկնած Րաֆֆի Հովհաննիսյանի ունեցած հանդիպումների մասին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղյակ չէ: Միայն գիտի, որ Հովհաննիսյանը կվերադառնա այսօր ժամը 16-ին, Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքին էլ ներկա կլինի:
«Առավոտ»-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդիմլա Սարգսյանն ասել էր. «Դեռ ամսի 9-ին ես վստահ էր, որ այսօրվա հանրահավաքը չի կայանալու: Եվ չի կայանալու ոչ թե այն պատճառով, որ ժողովուրդն է հիասթափվելու և չի գալու, այլ վստահ էի, որ Հովհաննիսյանն ինքն էլ չի ներկայանալու այդ հանրահավաքին»:
Արձագանքելով ՀԱԿ գործչին Մարտիրոսյանն ասաց. «Բայց ինքը որտեղի՞ց գիտի, ախր: Ինքը սուտասան է, պարզագույն սուտասան է: Մի քանի հոգով երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրուցել ենք, Լյուդմիլա Սարգսյանը կարծես թե չկար, ինչքան հիշում եմ, ակնոցներն էլ աչքերս էր: Թևան Պողոսյանը երեկ նույնիսկ չի իմացել, որ Հովհաննիսյանը Մոսկվա է մեկնում: Առավոտ շուտ մի քանի հոգու հավաքել է, ասել»:
Ինչ վերաբերում է 168.am-ի տեղեկություններին, թե Մոսկվայում Հովհաննիսյանը հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի Միջտարածաշրջանային և արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովի հետ, ապա Մարտիրոսյանն արձագանքեց այսպես. «Դեռ մենք փոքր մարդ ենք, չենք իմանում, ով ում հետ է հանդիպել, իրենք ավելի տեղեկացված են»:
Ի՞նչ ելույթներն ու քայլեր են սպասվում այսօրվա հանարհավաքում, Մարտիրոսյանը հարցը թողեց անպատասխան, խորհուրդ տալով գալ ու տեղում տեսնել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են