Րաֆֆին ամոթանք տվեց իրենց քաղաքական «վոժդ» համարողներին
«Մենք չենք ճանաչում և չենք ընդունում այդ կեղծ երդումը և կեղծ օրհնությունը, և կեղծ ընտրությունը որ կատարեցիք»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ժամեր առաջ Մոսկվայից վերադարձած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Շարունակելով ելույթը` նա հայտարարեց, որ չեն ընդունում նաև այն քաղաքական ուժերին, ովքեր «մեր արյան վրայով քաղաքական կարիերա փորձեցին սարքել»: «Ես կարող եմ փետրվար 18-ից մինչև ապրլի 9-ը լիքը սխալներ գործած լինեմ, բայց հաղթանակը խոստացել եմ, որ տանելու եմ ձեզ հետ մինչև վերջ: Նրանք, ովքեր օգտվելով իմ մի ժամվա բացակայությունից, ուզում էին իրենց քաղաքական «վոժդ» համարել, ամոթ իրանց: Մենք չեն ընդունում պարոն Սարգսյանի դե ֆակտո իշխանությունը և նույն շնչով չենք ընդունում իրենց կեղծ ընդդիմության ղեկավարներ, ովքեր ուզում էին ժողովրդին արյան տանել», -հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նաև անդրադարձավ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանի այն մտքերին, որն արտահայտել էր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում. «Սիրելի Զոյա, ես հնարավոր է չեմ տեսել, որ դուք այստեղ, հրապարակում կանգնած եք եղել, բայց մի ասեք ողորմելի, ամոթ է»:
Հիշեցնենք, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Զոյա Թադևոսյանը ասել էր. «Երեկ (ապրիլի 9-ին) Բաղրամյան պողոտայում հենց ՀԱԿ-ի ակտիվիստներն էին կանգնած, իսկ Պռոշյանի հատվածում ես իմ բազմաթիվ ընկերների հետ կանգնած եմ եղել: Դա սխալ գնահատական է, և ցավում եմ, որ հենց այդ տրամաբանությամբ առաջնորդվելով, ամենաակտիվ քաղաքական ուժի վրա ցեխ շպրտելով որոշում էին իրենց ճանապարհը հարթել ընդդիմության տիտղոսը զավթելու նպատակով: Դա ողորմելի քայլ է»:
Այնուհետև Հովհաննիսյանը «զորավարից» պահանջեց անհապաղ պատժել Արմեն Մարտիրոսյանի վրա ձեռք բարձրացրած ոստիկանին:
Հարակից հրապարակում. ՀԱԿ-ի բազմաթիվ անդամներ եղել են Ազատության հրապարակում. ինչո՞ւ Րաֆֆին չի նկատել նրանց. Թադևոսյանի անդրադարձը