Ապրիլի 9-ին երդման մեկ արարողություն է տեղի ունեցել. Արմեն Ռուստամյան
Ապրիլի 9-ին մեկ երդմնակալության արարողություն է եղել, որին չենք մասնակցել, դա Սերժ Սարգսյանի երդմնակալությունն էր: Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:
«Րաֆֆի Հովհաննիսյանն այդ օրը քաղաքացիների հետ որպես քաղաքացի էր երդվում», -հավելեց դաշնակցական պատգամավորը:
Ռուստամյանը հայտարարեց, որ ապրիլի իննին ժողովուրդը բաժանվել էր երեք մասի և ոչինչ չէր հասկացվում:
«Մենք ժողովրդի մեջ էինք, ընդեղ էինք, սցենարը քանի որ մերը չէր մենք առաջնորդող չէինք, մենք սցենարի մշակման մասնակիցը չենք եղել: Ժողովուրդն այդ օրը բաժանվեց երեք մասի: Բայց դա չի նշանակում շարժումը ձախողվեց, այն պետք է տանել տևական պայքարի դաշտ, հեռու պահել սադրիչներից ու շարունակել այնպես, որ ղեկավարումը չկորի», -հավելեց պատգամավորը:
Մայիսի հինգին Երևանի ավագանու ընտրությունները, օրինակ, ըստ Ռուստամյանի, շարժումն առաջ տանելու ու զարգացնելու հնարավորություն կլիներ: Թող գան, ավագանի ընտըրվեն, մեր մանդատները գումարենք իրար և հետընտրական դաշինք կազմենք, հավելեց Ռուստամյանը: