Վրացերենի օրեր Հայաստանում. 50 հոգանոց պատվիրակությունը Երևանում է
Ապրիլի 12-14-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ավանդաբար նշվում են Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարությունների հավանությանն արժանացած «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով «Վրացերենի օրեր» ամենամյա նախագիծը: Վրացերենի օրերին Թբիլիսիի քաղաքապետարանի հովանավորությամբ մասնակցում են Թբիլիսիի թ. 98 դպրոցի սովորողները և ուսուցիչները` դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեի ղեկավարությամբ, վրացական մանկական պարի խումբ։ Այս տարի էլ Վաստանից ժամանել է 50 հոգանոց պատվիրակություն: Ապրիլի 13-ի ցուցահանդեսի բացումը և համերգը իր ներկայությամբ պատվելու է ՀՀ-ում Վրաստանի դեսպանը։
Կրթահամալիրից նաև հայտնում են, որ «Վրացերենի օրեր» ծրագրի շրջանակում իրականացվելու են վրացերենի բաց դաս, թբիլիսյան պլեների ցուցահանդես, հայ ու վրաց պարային խմբերի ելույթ:
«Վրացերենի օրեր» հրավիրված են մասնակցելու ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար ԱրմենԱշոտյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնակատար Թենգիզ Շարմանաշվիլին, ԵՊՀ վրացագիտության ամբիոնի վարիչ Հրաչիկ Բայրամյանը, ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, Արևելյան լեզուների ամբիոնի վարիչ Արթուր Իսրայելյանը, Կովկասի ինստիտուտի ռեկտոր Ալեքսանդր Իսկանդարյանը, կովկասագետ Սերգեյ Մինասյանը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ԿԳՆ պատվերով է իրականացնում Կրթական փոխանակումներ ծրագիրը: Այն նպատակ ունի խթանել հայաստանցի սովորողների շփումներն ու համատեղ ծրագրերի իրականացումը արտերկրի սովորողների հետ:
Այդ ծրագրի շրջանակներում հատուկ կարևորոթյուն ունի Վրաստանի ու վրացի պատանիների հետ համատեղ իրականացնող ծրագրերը: Մարտի 29-ին կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների խմբերը մեկնել էին Թբիլիսի, որտեղ Թբիլիսիիթ. 98 հանրային դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեի հրավերով թբիլիսցի գործընկերների և հասակակիցների հետ իրականացրին համատեղ ուսումնական նախագծեր։
Կրթահամալիրի սովորողներն ու ուսուցիչները հյուրընկալվել էին թբիլիսյան ընտանիքներում, ստեղծել հայ-վրացական նոր ու ջերմ կապեր։
ՀՀ և Վրաստանի ԿԳ նախարարությունների հավանությանն արժանացած «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիրը մարտի 26-ին պաշտոնապես ներկայացվել է Թբիլիսիի թ. 98 դպրոցում և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Հանդիպումներին ներկա է եղել նաև Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին խորհրդական Լևոն Թորգոմյանը։ Ծրագրին և սեբաստացիների այցելությանը անդրադարձել են վրաստանյան ԶԼՄ-ները։
Սեբաստացիները Թբիլիսիում սկսել են նախապատրաստվել նաև կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ աջակցությամբ կազմակերպվող «Հանրակրթական էկոտուր» էկոլոգիական նախագծերի մրցույթին, մշակել «Հանրապետության օր» թբիլիսյան նախագիծը, Թբիլիսիի թ. 1 գեղարվեստի դպրոցի հետ իրականացվող երևանյան պլեների ծրագիրը։
Արդեն 4-րդ տարին է իրականացվում «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիրը, որը տարեցտարի ընդարձակվում ու զարգանում է: 2009 թվականին է կնքվել հայ-վրացական առաջին համաձայնագիրը։ Կրթահամալիրն արդեն գործընկերություն է հաստատել Թբիլիսիի քաղաքապետարանի թիվ 6 գեղարվեստի դպրոցի, թ. 98 դպրոցի, թիվ 24 հանրային դպրոցի, Գանձայի Ռուսթավելու անվանթիվ 2 դպրոցի հետ։ Գործընկերների հրավերով կամաջակցությամբ կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների խմբերն այդ տարիներին Վրաստանում մասնակցել են բազմաթիվ ուսումնական նախագծերի, մրցույթների և օլիմպիադաների։
Կրթահամալիրում ի թիվս այլ լեզուների ուսուցանվում է նաև վրացերեն: Այն հնարավորություն է տալիս հայ սովորողներին հենց վրերենով ծանոթանալ հարևան երկրի մշակույթին ու գրական ժառանգությանը: Լեզուն իմանալու խնդիրը հաղթահարելով հայ պատանիները ավելի հեշտությամբ են կարողանում կապեր հաստաել իրենց տարեկիցների հետ, ավելի ազատ ու անկաշկանդ շփում ապահովել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա