«The Toronto Observer». ՄԹ-ը, ԱՄՆ-ն և այլ պետություններ ճանաչում են ցավը, սակայն խուսափում ցեղասպանություն բառից
«The Toronto Observer» պարբերականը տպագրել է հոդվածագիր Թամար Աթիկի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածը:
«Ես հիշում եմ բոլոր մանրամասները, կարծես ես այնտեղ էի: Միայն այդ մտքից մարմնովս սարսուռ է անցնում: Ես ծնվել եմ Կանդայում, բայց ծագումով հայ եմ: Իմ նախնիներից շատերը 1915թ Հայոց ցեղասպանության ժամանակ մահացել են: Այս տարվա ապրիլի 24-ին կնշվի այս սարսափելի իրադարձության 98-րդ տարելիցը:
Ժամանակակից Թուրքիայում հիմա ապրում է 1,8 միլիոն հայ: 20-րդ դարում Օսմանյան կառավարությունն առաջին ցեղասպանության իրականացնողն էր. առաջին համաշխարհային պատերազմում միտումնավոր և համակարգված ձևով կոտորեցին ավելի քան 1,5 միլիոն հայեր: Ոմանք մահապատժի էին ենթարկվել, ոմանք սովից էին մահացել կամ էլ նրանց արտաքսել էին:
Իմ նախապապը` կենդանի այրվել էր, իսկ նրա կինը` Սուրփիկը, հղի ժամանակ տեղահանվել էր դեպի Սիրիա իմ երեք տարեկան մեծ պապիկի` Միհրանի հետ միասին: Տատիկս Միհրանին թողել է թուրք հարևանների մոտ և խոստացել, որը նա կգա նրա հետևից:
Նա տեղահանման ընթացքում երկու տղա է ծննդաբերել և որոշել է թողնել երեխաների ճանապարհին, իսկ հետո հայտնաբերել է, որ երեխաներին թռչուները կերել են:
Հայոց ցեղասպանության իրականացնողները մահացել են: Գրեթե մեկ դար է անցել, սակայն Թուրքիայում այս մասին խոսելիս քեզ կարող են անազատության դատապարտել:
Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ն, Իսրայելը և մնացած այլ պետություններ ճանաչում են այդ ցավը, սակայն խուսափում են ցեղասպանություն բառից:
Թուրքիան Վաշինգտոնից իր դեսպանին հետ կանչեց այն բանից հետո, երբ Կոնգրեսի հանձնաժողովը օգտագործել էր «Ց» տառը իր վերջնական բանաձևում:
Բարեբախտաբար, սա Կանդան է, որն այն 20 պետություններից է, որոնք մահը և դժվարություններն իրենց ճիշտ անունով են կոչում»,- գրել է հոդվածագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները