Նորագավթի բնակիչն ընկել է գնացքի տակ
Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ և անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Նորագավիթ-Երևան ուղեմասի 3-րդ կմ-ում հետիոտների համար չնախատեսված հատվածով անցնելիս ընթացող գնացքը հարվածել է Նորագավթի բնակիչ` 1932 թ. ծնված Ծ. Խաչատրյանին:
Փրկարարները ոտքով անցնելով մոտ 300 մ` Ծ. Խաչատրյանին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. նրան ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: