Դասական երաժշտության հմայքը. Երևանում կայացավ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը (լուսանկարներ)
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում երևանցիները նախօրեին երեկոյան հնարավորություն ունեցան վայելել դասական երաժշտությունը աշխարհի ամենահայտնի նվագախմբի մատուցմամբ` Երևանում կայացավ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը:
Համերգը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ երևանցիների համար մշակութային կյանքին հաղորդակից լինելը առօրյայի անբաժան մաս է կազմում ու անգամ երբ հնարավոր չէ տոմսեր գնել` թե դրանց բարձր արժեքի (տոմսերի գինը տատանվում էր 30-60 հազարի), թե, առաջնային, շատ դրանց արագ սպառվելու պատճառով, նրանք գերադասում են կլորիկ գումար վճարել ու երեք ժամանոց համերգն անցկացնել ոտքի վրա, միայն թե հնարավորություն ունենան ունկնդրել համաշխարհային ճանաչում ունեցող նվագախումբին:
Ի դեպ, համերգի մեկնարկը անակնկալ էր հանդիսատեսի համար` 11 «Գրեմմի» մրցանակների արժանացած ամերիկացի հռչակավոր դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասը այն սկսեց Հայաստանի օրհներգով:
Նշենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Նախորդիվ` Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանում է (լուսանկարներ)
Լուսանկարներ:
Լուսանկարներն` այստեղ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում