Ո՞ւմ կոնյակին էր վտանգ սպառնում Վրաստանում. Խիստ գաղտնի է պահվում
Վրաստանում հայկական կոնյակ տեղափոխող բեռնատարի հրդեհման հետևանքով տեղափոխվող բեռին նյութական վնաս չի հասցվել: Այս մասին հաղոդում է «ՄԻՐ» հեռուսընկերությունը:
Հիշեցնենք, հրդեհը բռնկվել էր Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե մայրուղու վրա՝ «Ռուիս» թունելում Երևանից Փոթի ուղևորվող «Մերսեդես IAI 353» մակնիշի բեռնատարի վարորդի խցիկում: Տուժածներ չկան: Մասամբ այրվել էր բեռնատարի խցիկը: Նշվում է, թե հետագայում բեռը պետք է փոխադրվեր Ռուսաստան:
Հեռուստաընկերության հաղորդմամբ, Գորի քաղաքի հրշեջ ծառայությունների օպերատիվ գործողությունների արդյունքում կրակը հանգցվել էր ավելի շուտ, քան այն կհասցներ տարածվել բեռնատարի կցորդին, այդպիսով կանխելով պայթյունը:
Գորի քաղաքի հակահրդեհային ծառայության պետ Մամուկա Իմնաիշվիլին հայտնել է, որ փրկարարների լավ աշխատանքը շնորհիվ բեռը հաջողվել է փրկել և խուսափել բռնկումից, տարվում է քննություն` հրդեհի պատճառը պարզելու համար:
Նշենք, որ մինչ այս պահը հայտնի չէ, թե հայկական որ ընկերության արտադրանքն է եղել բեռնատարում: Panorama.am-ին Երևանի կոնյակի գործարանից, Գինու, օղու և կոնյակի գործարանից ու ՄԱՊ ընկերությունից հայտնեցին, որ իրենց արտադրանքը չի եղել:
Մամուլում տեղեկություններ եղան, որ կոնյակը Աբովյանի կոնյակի գործարանի արտադրությանն է:
Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը Panorama.am-ին հայտնեց, որ գիտի արտադրողին, սակայն իրեն խնդրել են ոչ մի անուն չհրապարակել, միաժամանակ նա հերքեց Աբովյանի կոնյակի գործարանի տարբերակը:
«Կոնյակ տանող մեքենայի պրիցեպն է այրվել, որի մեջ հայկական բեռ չի եղել: Արտադրողը խնդրեց, որ չասեմ, բայց ոչ մի շիշ կոնյակ չի այրվել, Աբովյանինը չի»,-մանրամասնեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են