Ջիվան Ղազարյանը` Եվրոպայի չեմպիոն
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության առաջին օրը հայ սամբիստները նվաճել են 3 մեդալ:
Երիտասարդների մրցամարտում 48 կգ քաշային կարգում հանդես եկող, անցած տարվա Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ջիվան Ղազարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Աղջիկների 40 կգ քաշային կարգում Քնարիկ Ստամբուլցյանն արժանացել է արծաթե, իսկ Դավիթ Խաչատրյանը պատանիների 48 կգ քաշային կարգում՝ բրոնզե մեդալի:
Այսօր՝ ապրիլի 13-ին, մրցագորգ դուրս կգան պատանիներից Կարեն Մինասյանը` 52 կգ, Հարություն Առաքելյանը` 65կգ, Սամվել Հակոբյանը` 81կգ, Ալբերտ Սարգսյանը` +87կգ, երիտասարդներից՝ Գրիգոր Մխիթարյանը` 52 կգ, Ռաֆիկ Մանուկյանը` 68 կգ, Սեյրան Սահակյանը` 90 կգ և Գարեգին Կիրակոսյանը +100 կգ քաշային կարգերում: Հիշեցնենք, որ Լիմասոլում մրցում են 22 պետությունների մարզիկներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում