ՀԱԿԿ հիմնադիր համագումարը՝ այսօր
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարը: Հենց այս միջոցառմամբ էլ ՀԱԿ-ը ցանկանում է տալ Երևանի ավագանու ընտրությունների իր քարոզարշավի մեկնարկը:
«Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասել է. «Ապրիլի 13-ց մայիսի 5-ը կլինի քաղաքական քարոզչություն, ծրագրեր ներկայացնելու շատ ակտիվ փուլ: Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները մենք կօգտագործենք որպես քաղաքական թափ հավաքելու և մեր ասելիքը ժողովրդին հասցնելու միջոց»:
Նշենք, որ համագումարին մասնակցելու է 2000 մարդ, որից միայն 1200-ը պատվիրակներ են: