Արմեն Մարտիրոսյան. Եթե Տեր-Պետրոսյանը գար, Րաֆֆի Հովհաննիսյանը նրա հետ աղոթք կաներ
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը գար այնտեղ, ապա կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ աղոթք կաներ, և ոչ թե Վլադիմիր Գասպարայանի: Արձագանքելով այսօր ՀԱԿԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին` Panorama.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Մինչ աղոթքը, երկար ժամանկահատված կար միանալ ժողովրդին, ինչպես դա արեցին «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը 2008-ին: Բայց ես ՀԱԿ-ից որևէ պատգամավոր չտեսա ապրիլի 9-ին, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին չէ»,-ասաց Մարտիրոսյանը:
Նկատենք, որ այսօր համագումարին ներկա չէր ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: «Ժառանգության» փոխնախագահն ասաց, իրենց էլ հրավեր չի եղել:
Համաձա՞յն է Մարտիրոսյանը Տեր-Պետրոսյանի այն գնահատականին, թե Հովհաննիսյանի հանրահավաքների մասնակիցների մեծ մասը եղել են ՀԱԿ ակտիվիստները, նա արձագանքեց.
«ՀԱԿ ակտիվիստները եթե այքան շատ էին, թող իրենց վերջին հանրահավաքների ժամանակ այդքան լինեին»: