Լևոն Տեր-Պետրոսյան. Գագիկ Ծառուկյանը չի կարող պոկվել իշխանություններից (Տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը չի կարող պոկվել իշխանություններից: Նա հսկայական տնտեսություն ունի: Այդ մասին այսօր ՀԱԿԿ համագումարում հայտարարեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` հիշեցնելով Խաչատուր Սուքիասյանի մասին, երբ 2008-ին գործարար Սուքիասյանը միացավ Կոնգրեսին, «ոչինչ չստացավ, բայց դրա դիմաց հակառակը իշխանությունները հարված հասցրեցին Սուքիասյանին, սնանկացնելով Սուքիասյանին»:
Այդ ամենով հանդերձ, Գագիկ Ծառուկյանը որոշակի քայլեր է արել, դուրս է եկել կոալիցիայից, չի սատարել ընտրություններում Սերժ Սարգսյանին, չի մասնակցել երդմնակալության արարողությանը և այսօր էլ պատրաստ է ընտրություններում ճակատ տալ իշխանության դեմ:
«Չեմ բացառում, որ այս ընտրություններում «Բարգավաճ Հայաստանը» լուրջ հարված ստանա»,-հայտարարեց նա: Տեր-Պետրոսյանի կարծիքով, Հայաստանում լավագույն հեղափոխությունը կլիներ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը:
«Մինչև խոշոր բուրժուազիան նազատվի կապանքներից, Հայաստանը չի բարգավաճի, փոքր ու միջին բիզնեսը չի ծաղկի»,-հայտարարեց առաջին նախագահն ու հայտարարեց, որ իրենք հենց դա էին ուզում անել, սակայն ոմանք դա ընդունեցին սվիններով:
«Ի՞նչ վատ բան էր, եթե կարողանայինք այսօր պոկել մյուսին, վաղը` էն մյուսին»,-ասաց Տեր-Պետրոսյանը: