Հասարակություն 11:01 13/04/2013

Անի Քոչար. Առաջնորդի մասով հիասթափություն չունեմ, այլ հիասթափված եմ ընդհանուր իրադարձությունների զարգացումից

«Ինքնաբացարկ դեռևս չեմ հայտնել: Կա նման միտք: Վերջնական որոշում չեմ կայացրել: Դժվար թե լինի»,- այսպիսին էր «Ես Yes!» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարի պատասխանը Panorama.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքնաբացարկ հայտնեք: Նշեք, որ նա ընդգրկված է Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի ցուցակում, 10-րդն է:

Նա նաև մանրամասնեց, թե ինչու չի դիմի նման քայլի. «Դժվար թե հայտնեմ: Կարծում եմ` այս պարագայում տարաբնութ խոսակցությունների տեղիք կտա իմ ինքնաբացարկը: Բոլոր այն մարդիկ, ովքեր մշտապես փորձում են ընդդիմախոսել, այլ քաղաքական ուժ են ներկայացնում, փորձելու են իմ արածը որակել որպես ոչ այլ, քան դավաճանություն, որակել, որ զգալով, որ գուցե մեր դաշինքը չունենա այնքան մեծ հաջողություն, որոնք «Ժառանգության» առաջնորդի հաղթանակի հասնելու դեպքում կլիներ, փորձում եմ լքել խորտակվող նավը: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում ինքնաբացարկ չեմ հայտարարի, քանի որ այս փուլում, կարծում եմ, բացասական ազդեցություն կունենա դաշինքի հեղինակության վրա: Վերջին զարգացումների հետ կապված, գտնում եմ, որ ճիշտ չի լինի, որ նման բան անեմ: Այսինքն նման բան չեմ անի: Կարծում եմ` ամեն ինչ առջևում է»:

Նրա խոսքով, «Բարև Երևանն» ունի ժամանակ իր քարոզարշավի ընթացքում երևանցիներին տեղեկացնելու, իրազեկելու, նաև համոզելու, որ իրենք կարող են աշխատել քաղաքի համար, քաղաքի համար սրտացավ մարդիկ են:

Ինչ վերաբերում է ապրիլի 9-ին կատարված դեպքերին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերին, Անի Քոչարը նշեց, որ «առաջնորդի մասով հիասթափություն չունեմ», այլ հիասթափված է ընդհանուր իրադարձությունների զարգացումից, այն բանից, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա անընդհատ ճնշում էր լինում հենց ժողովրդի կողմից: «Բաներ տեղի ունեցան ժողովորդի պահանջով, ժողովրդի ճնշման տակ: Արդյունքում ունեցանք անկազմակերպ, համպատրաստի զարգացումներ, իրադարձություններ»,- կարծում է նա:

Ա. Քոչարի դիտարկմամբ, այս պարագայում Ր.Հովհաննիսյանի` որպես մարդու, քաղաքական գործի ընկալումները, պայքարի ձևերը, պայքարի շարունակականությունը չի համընկանում ժողովրդի ցանկության հետ, քանի որ ժողովուրդը հոգնել է շարունակական պայքարից, հոգնել է կամ չի ցանկանում մշտապես հավաքների, հանրային ակցիաների, միջոցառումների մասնակցել: «Կա մի զանգված, որ կարծում է կգա ու այդ օրը իշխանափոխություն կամ հեղափոխություն կանի ու կսկսի լավ ապրել: Հնարավոր չէ մեկ օրում կամ մեկ ամսում ինչ-որ բան փոխել: Րաֆֆի Հովհաննիսյանը գիտակցում և պատկերացնում է, որ դա մեկ օրում հնարավոր չէ անել»,- ասաց ավագանու թեկնածուն:

Ըստ նրա, հասարակության դժգոհող հատվածը չպետք է սպասի, որ ընտրությունից ընտրություն իր դժգոհությունը, բողոքն արտահայտի, այլ իր իրավունքները պաշտպանելու համար պետք է մշտապես պայքարի, պահանջատեր լինի իր իրավունքների համար: «Չեմ կարծում, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը լինի նախագահ, բոլոր խնդիրները կլուծվեն: Դրա համար պետք է բոլորն իրենց վրա աշխատեն: Շատ ավելի արդյունավետ կարող է լինել, որ յուրաքանչյուր քաղաքացի իր տեղում, իր հնարավորությունների սահմաններում պայքարի, դրսևորվի անհանդուրժողականություն անօրինականության նկատմամբ, լինի պահանջատեր»,-կարծում է Անի Քոչարը:

Նա անկեղծացավ ու ասաց, որ իր կարծիքով այս շրջանում Հայաստանում իշխանափոխություն չի լինի՝ միաժամանակ հավելելով, որ միգուցե «Ժառանգության» անդամները համաձայն չլինեն իր հետ: Նա կրկնեց, որ ինքը կուսակցական չէ: «Սակայն սա չի նշանակում, որ շաժումը չի կարող հաջողություն ունենալ: Շարժման հաջողությունը միայն երկրի առաջին դեմքի փոփոխությամբ չէ: Շարժումը նպաստում է, որ իշխանությունները սկսեն հաշվի նստել ժողովրդի հետ, գոնե այն զանգվածի, որ պահանաջատեր է: Այս առումով՝ հավատում եմ հաղթանակին: Իսկ ինձ համար այդ հաղթանակը երկրում բարեփոխումներն են»,- նման դիտարկում արեց Անի Քոչարը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:00
Բաքվում ավտոբուսի վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել
Այսօր առավոտյան Բաքվի Գարադաղի շրջանում Baku Bus մարդատար ավտոբուսը մխրճվել է կայանված Volvo մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինչպես հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:54
Չինաստանի շուկաներից մեկում 8 մարդ ողջ-ողջ այրվել է
Չինաստանի հյուսիսում Չժանցզյակու քաղաքի բանջարեղենի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ ողջ-ողջ այրվել է։  «Շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ինչպես է մեքենան կոտրում պարիսպն ու հայտնվում Մոսկվա գետի մեջ
Մոսկվայում փողոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդատար մեքենա հարվածում առափնյա պարիսպներին, կոտրում դրանք ու հայտնվում Մոսկվա գետի մեջ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
«ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}