Աշիրեթներից դեպի պետականություն կամ «քրդական գործոնի» նավթային գործոնը

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությունը հուշում է, որ որոշ ժամանակ անց կանգնելու ենք նոր իրողությունների առջև, իրողություններ, որոնք ենթադրում են սահմանների վերաձևումներ և նոր պետական կազմավորումների առաջացում այդ տարածաշրջանում: Մեծ Քուրդիստանի կամ չորս պետությունների (Իրաք, Սիրիա, Թուրքիա, Իրան) կազմում գտնվող քրդաբնակ տարածքներից թեկուզև որևէ մեկում քրդական պետության ստեղծումը արդեն արմատապես փոխում է իրադրությունը Մերձավոր Արևելքում և հարևան տարածաշրջաններում:

Այն, որ քրդերի մոտ զարթոնք և ազգային ինքնագիտակցության աճ է տեղի ունենում և այն, որ ցեղային, մշակութային, լեզվական առանձնահատկություններից և միջպետական տարանջատվածությունից անկախ, միասնական պետականության ստեղծման գաղափարը քրդերի մոտ արագորեն հասունանում է, կասկած չի հարուցում: Արդյո՞ք քրդաբնակ տարածքների վրա կկայանա Մեծ Քուրդիստանը, կամ դրա մի մասը դժվար է ասել: Քրդաբնակ տարածքներում կլինի միասնական պետություն՝ կենտրոնացված ուժեղ իշխանությամբ կամ թույլ կենտրոնով կոնֆեդերացիա, կամ այն կլինի աշխարհիկ, թե իսլամական չափավոր պետության, նույնպես դժվար է ասել: Սակայն գործընթացները տանում են քրդական պետականության (կամ պետականությունների) կայացմանը, որի մի մասը կարող է կայանալ հայկական պատմական տարածքների զգալի մասի վրա, ինչն էլ մեծապես պայմանավորելու է հայ-քրդական ապագա հարաբերությունները: Քրդական միասնական պետության ստեղծման գործընթացը բարդ ճանապարհ է, որի ստեղծմանը ոչ միայն արտաքին հզոր ուժեր են ներգրավված, այլ նաև կան մի քանի գործոններ, որոնք քրդերը խելամտորեն օգտագործելու դեպքում կհասնեն իրենց նպատակների իրականացմանը: Այդ գործոններն են` նավթը (գազը), ջրային ռեսուրսները, տարածաշրջանում գերիշխող աշխարհագրական դիրքը, քրդական ուժեղ սփյուռքի առկայությունը և ոչ պակաս կարևոր է՝ քրդերի բնական աճի մեծ տեմպերը: Խոչընդոտող գործոններից են հարևանների՝ Իրանի, Թուրքիայի, արաբական երկրների բացասական դիրքորոշումները, ներքրդական ցեղային և քաղաքական հակասությունները: Սակայն կարող ենք ասել, որ ներկա պահին, նպաստող ուժերը ավելի հզոր են, քան խոչընդոտող ուժերը:

Քրդական ռազմավարությունը ենթադրում է, որ Մեծ Քուրդիստանի հիմքը լինելու է Իրաքյան (Հարավային) Քուրդիստանը՝ ինքնավար կազմավորում Իրաքի տարածքում, որում առկա են նավթի և գազի հարուստ պաշարներ, ունի փաստացի անկախություն, զինված ուժեր և ցանկացած պահի կարող է հռչակել իր անկախությունը: Օրախնդիր է նաև Սիրիական (Արևմտյան) Քուրդիստանի անկախության հարցը՝ Սիրիայի հյուսիսում ինքնավար քրդաբնակ տարածք, որտեղ նույնպես կան նավթի և գազի հանքավայրեր, դրանց արդյունահանման և առաքման որոշակի ենթակառուցվածքներ, գործում են ինքնակառավարման մարմիններ և զինված կազմավորումներ: Թուրքիայում քրդերը վերելքի մեջ են և մեծացնում են իրենց ազդեցության շրջանակները: Չմոռանանք, որ քրդերի զբաղեցրած տարածքի և քուրդ բնակչության զգալի մասը գտնվում է Թուրքիայի սահմաններում և առանց թուրքական քրդաբնակ տարածքների Մեծ Քուրդիստանը չի կայանա: Այստեղ խնդիրը ավելի է բարդանում, քանի որ Թուրքիան որոշել է այլ կանոններով խաղալ քրդերի հետ: Չպետք է անտեսել նաև հայկական գործոնի կամ հայկական պահանջատիրության հարցի շրջանառությունը: Ինչ վերաբերում է Իրանական (Արևելյան) Քուրդիստանի անկախությանը կամ նրա միասնական քրդական պետականությանը մաս դառնալուն, ապա դա ամենադժվար խնդիրն է լինելու քրդերի համար՝ այն իրականություն կդառնա միայն արտաքին ռազմական միջամտության կամ Իրանում իշխող իսլամական վարչակազմի տապալման դեպքում:

Նավթը Մերձավոր Արևելքի ամենամեծ արժանիքն է, սիրում են ասել տարածաշրջանի երկրներում: Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բոլոր կարևոր իրադարձություններում ինչպես միշտ կարևորվում են նավթային և գազային գործոնները, բացառությունն չէ նաև քրդական անկախության գործընթացը: Այդ գործոնները խաղալու են կարևոր դեր քրդական պետականության թե ստեղծման, թե կայացման ճանապարհին: Անկախության գործընթացները հիմնված են լինելու նավթի և գազի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աշխարհատնտեսական շահերի վրա: Միացյալ Նահանգները ձգտում է իր նավթային ընկերությունների միջոցով տարածաշրջանում վերահսկողություն հաստատել ածխաջրածինների արդյունահանման և փոխադրման նկատմամբ: Գաղտնիք չէ, որ նավթը Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի մերձավորարևելյան քաղաքականության ամենակարևոր բաղադրիչն է: Իրաքյան Քուրդիստանի նավթային պաշարները գնահատվում են 45 մլրդ. բարել, իսկ գազի պաշարները 3-ից մինչև 6 տրիլիոն մ3, մշակվում են նավթի և գազի արդյունահանման և տեղափոխման խոշոր նախագծեր: Նավթի համաշխարհային պահանջարկի ապահովումը Մերձավոր Արևելքից նախատեսվում է նաև Իրաքյան Քուրդիստանի նավթի աճի հաշվին: Քրդական տարածքները կարող են օգտագործվել նաև Կենտրոնական Ասիայից և Կասպից ծովից էներգակիրների փոխադրումների համար:

Հիշեցնենք, որ Մեծ Քուրդիստանը ընդգրկող տարածքների մակերեսը կազմում է մոտ 450-500 հազ. կմ քառ: Մոտ 200-250 հազ. կմ2 գտնվում է Թուրքիայի տարածքում, 160 հազ. կմ2 Իրանի տարածքում, 75 հազ. կմ2 Իրաքի և 15 հազ. կմ2 Սիրիայի տարածքում: Ապագա քրդական պետությունը ելք չի ունենա դեպի ծով, շրջապատված կլինի թշնամական երկրներով, որն էլ կլինի քրդական պետականության կայացման ամենակարևոր մարտահրավերը: Նավթային և ջրային գործոնները, որքան նպաստավոր, այնքան էլ բախումների և պատերազմների պատճառ, նաև ճակատագրական կարող են դառնալ քրդերի համար: Ինչ վերաբերում է ջրային պաշարներին, նշենք, որ ոչ միայն դեպի արաբական երկրներ հոսող Եփրատ և Տիգրիս գետերի ակունքներն են գտնվում Թուրքիայի քրդաբնակ տարածքներում, այլ նաև Արաքս գետի ակունքները: Այսինքն Մեծ Քուրդիստանի կայացման դեպքում քրդերի «ջրային ազդեցությունը» չի սահմանափակվելու միայն Իրաքի և Սիրիայի վրա, այլ նաև Հայաստանի, ինչու չէ նաև Ադրբեջանի և Իրանի վրա: Չի բացառվում, որ Մեծ Քրդստանի կայացման դեպքում քրդերը շարունակեն Թուրքիայի կողմից իրականացնող «ջրային քաղաքականության» ավանդույթները:

Մեծ Քուրդիստանի կայացումը մեծապես կախված է, թե որքանով կկայանա Իրաքյան Քուրդիստանը: Իրաքյան Քուրդիստանի անկախության հռչակմանը խանգարում են մի քանի հանգամանքներ: Դա նախևառաջ վախն է Իրանի և Իրաքի կողմից կտրուկ ռազմական միջամտության: Դա նաև չհստակեցված տարածքային խնդիրներն են Բաղդադի հետ, հատկապես նավթի պաշարներով հարուստ տարածքների համար: Քրդերը համոզված են, որ առանց Քիրկուկի նավթի, որը գտնվում է Իրաքյան Քուրդիստանի վարչական սահմաններից դուրս, Քուրդիստանը ապագա չի ունենա: Այսինքն, քրդերի ռազմավարական խնդիրներից մեկը Հյուսիսային Իրաքի Մոսուլ-Քիրքուկ-Խանակին գոտում նավթի հանքավայրերի հսկողությունն է, որն էլ առճակատում է ենթադրում Իրաքի և մյուս արաբական պետությունների հետ։ Քիրկուկի և Մոսուլի հարցում քրդերը ակնկալում են ԱՄՆ-ի, Իսրայելի, նույնիսկ Թուրքիայի աջակցությունը: Ներկայումս Իրաքյան Քուրդիստանը կառուցում է իր խողովակաշարերը դեպի Թուրքիա, որը շրջանցում է իրաքյան իշխանություններին: Իրաքյան Քուրդիստանը խնդիր է դրել մոտ ապագայում 1-ից մինչև 3 մլն. բարել նավթ օրական արտահանել, ներկայիս 300 հազար բարելի փոխարեն: Անկախություն հռչակելու դեպքում Իրաքյան Քուրդիստանը ստիպված չի լինի նավթի վաճառքից ստացված եկամուտները կիսել Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ:

Հենց նավթն է, որի եկամուտներով պետք է ապահովվի քրդական պետության կայացման և ընդարձակման երկարատև գործընթացը, պետք է ֆինանսավորվի քրդերի և Արևմուտքի կողմից իրականացվող արդյունահանման և տրանզիտային նախագծերը: Նավթն է նաև, որ բացի այն, որ արևմտյան նավթային ընկերություններին կապահովի ահռելի եկամուտներ, միաժամանակ Արևմուտքին կազատի լրացուցիչ ֆինանսական պարտավորություններից Քուրդիստանի նկատմամբ, որն Աֆղանստանի նման ծանր բեռ չի լինի Արևմուտքի ուսերին: Սակայն չմոռանանք, որ նավթային ռեսուրսներով հարուստ երկրները հակված են ավտորիտարիզմի, քանի որ նավթի վաճառքից ստացվող գերշահույթները ծածկում են կառավարությունների վատ տնտեսական քաղաքականությունը: Կկարողանա Իրաքյան Քուրդիստանը շարժվել տնտեսության դիվերսիֆիկացիայի կամ էներգառեսուրսներից կախվածության նվազեցման ճանապարհով, զերծ մնալով «ռեսուրսային անեծքից» խիստ կասկածելի է: Չի բացառվում, որ նավթը, որը կարող է դառնալ Մեծ Քուրդիստանի կայացման գլխավոր գործոնը, կդառնա նաև այդ գաղափարի ձախողման պատճառը, այն ընդամենը Իրաքյան Քուրդիստանին Ադրբեջանի պես դարձնելով նավթային տակառի: Քրդական տարածքները հիմնականում բնորոշվում են մեծ գործազրկությամբ, ագրարային տնտեսությամբ, արդյունաբերության բացակայությամբ և այդ գումարները խիստ անհրաժեշտ են տնտեսության զարգացման համար: Եթե նավթի և գազի եկամուտները ծառայեն միայն տեղական կլանների շահերին և չուղղորդվեն հարևան երկրների քրդաբնակ տարածքների միավորմանը, քրդական ռազմավարական խնդիրների լուծմանը, ապա դա կբերի քրդական միասնական պետականության ձախողմանը՝ քրդերին երկար ժամանակ թողնելով նորից աշիրեթների (ցեղային) արժեհամակարգի սահմաններում: Դա այն է, ինչին ձգտում են Թուրքիան, Իրանը և արաբական երկրները:

Միացյալ Նահանգները իր տեսլականը ունի և Մեծ Քուրդիստանի և բոլոր չորս պետություններում գտնվող քրդաբնակ միավորների հաշվով, որը տեղավորվում է հայտնի Մեծ Մերձավոր Արևելք հայեցակարգում: ԱՄՆ-ը փորձում է քրդերի միջոցով ուժեղացնել հսկողությունը Թուրքիայի, Իրաքի, Իրանի և Սիրիայի նկատմամբ, ինչու չէ նաև Կովկասի նկատմամբ, այն յուրօրինակ պլացդարմ դարձնելով իրանական, արաբական և թուրքական ժողովուրդների միջև: Պատահական չէ իրանցի փորձագետների այն կարծիքը, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը ուղղված է այնպիսի Քուրդիստանի ստեղծմանը, որը ոչ թե ուղղված է լինելու տարածաշրջանային համագործակցությանը, այլ հակամարտությունների խորացմանը Մերձավոր Արևելքի երկրների հետ: ԱՄՆ-ի համար Քուրդիստանը յուրօրինակ սեպ կլինի Թուրքիայի և Իրանի, Իրանի և Իրաքի, Թուրքիայի և արաբական երկրների միջև: Քուրդիստանը կլինի նաև իսլամական արմատական հոսանքների, մասնավորապես արաբական սալաֆականության էքսպանսիաների պատվարը տարածաշրջանում: Նմանատիպ շահեր է հետապնդում նաև Իսրայելը, կարելի է ասել, որ ԱՄՆ-ի և Իսրայելի շահերը մեծամասամբ համընկնում են քրդական հարցերում:

Եթե Իրաքյան Քուրդիստանը ԱՄՆ-ի համար նավթի և գազի աղբյուր է և Իրաքի վրա հսկողության պլացդարմ, ապա Սիրիական Քուրդիստանը նույնպես նմանատիպ գործառույթներ է կատարելու ամերիկացիների համար, միաժամանակ այն բաժանանար գոտի է լինելու Սիրիայի և Թուրքիայի միջև: Թուրքական քրդաբնակ տարածքների անկախության նկատմամբ Նահանգների վերաբերմունքը դեռևս միանշանակ չէ: Չմոռանանք, որ այն նույնպես հարուստ է բնական ռեսուրսներով, հատկապես մետաղական օգտակար հանածոներով և ջրային պաշարներով:

Թուրքիան շահագրգռված է Իրաքյան Քուրդիստանի կառավարության հետ տնտեսական և քաղաքական համագործակցությամբ: Քրդական նավթը և գազը կարող է զգալիորեն կրճատել թուրքական կախվածությունը էներգակիրներից և դիվերսիֆիկացնել էներգիայի աղբյուրները: Թուրքերը ձգտում են, նախքան Ասադի վարչակազմի տապալումը, իրաքյան քրդաբնակ տարածքներից նավթի և գազի նոր խողովակաշարերի կառուցմանը Թուրքիայի տարածքով: Թուրքիան փորձում է Իրաքյան Քուրդստանը իր համար հումքային բազա դարձնել, ապա իր ազդեցության տակ պահել, դրանով տապալել Մեծ Քուրդիստանի ստեղծման գաղափարը՝ խաղալով քուրդ-արաբական հակասությունների վրա: Նավթային գործոնն է, որ ստիպում է Թուրքիային համակերպվել Իրաքյան Քուրդիստանի փաստացի անկախության հետ, սակայն Թուրքիան ընդդիմանալու է դե յուրե անկախությանը:
Իրաքյան Քուրդիստանի վարչակարգը իր հերթին նույնպես շահագրգռված է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմամբ: Դեպի Ջեյհան նավթամուղի, ինչպես նաև Թուրքիայի տարածքով գազամուղի կառուցումը կնվազեցնի կախվածությունը Բաղդադից, իսկ Արևմուտքի աչքում կմեծացնի իր նշանակությունը: Միացյալ Նահանգները և Իսրայելը դեմ են Իրաքյան Քուրդիստանի նկատմամբ Թուրքիայի ազդեցության մեծացմանը։ Այդ պատճառով Իրաքյան Քուրդիստանի նավթի միայն փոքր մասն է նախատեսված տեղափոխել Թուրքիայի տարածքով, այն ըստ ամերիկյան ծրագրերի պետք է առաքվի դեպի Միջերկրական ծով Սիրիայի տարածքով: Իրաքյան Քուրդիստանի նկատմամբ Թուրքիայի ազդեցության մեծացումը հակասում է նաև Իրանի, Իրաքի և այլ արաբական պետությունների շահերին:

Ճիշտ են հայ վերլուծաբանները այն հարցում, որ թուրքերը ծայրահեղ դեպքում փորձելով կանխել Թուրքիայի փլուզումը և խոչընդոտել քրդական պետականության ստեղծումը միայն մեկ ելք ունեն՝ թուրք-քրդական պետության ձևավորումը, որն իր վերահսկողությունը կհաստատի նաև իրաքյան, սիրիական և իրանական քրդաբնակ տարածքների վրա։ Միայն այս դեպքում Թուրքիան հնարավորություն կունենա պահպանելու տարածքային ամբողջականությունը։ Հենց դրան են ուղղված Օջալանի հետ հաշտեցման քայլերը:
Ինչպես տեսնում ենք Մեծ Քուրդիստանի կայացման համար բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծվել: Առաջինը և ամենակարևորը ԱՄՆ-ի, Իսրայելի և քրդերի շահերի համընկնումն է, ինչպես նաև հարևան արաբական պետությունների թուլացումը, Իրանի մեկուսացումը և Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի զսպման քաղաքականությունը:

Հայկական վերլուծական դաշտում քրդական թեմաներով քննարկումները հիմնականում ընթանում են այն հարթության վրա, թե արդյո՞ք մեզ ձեռնտու է Թուրքիայի տարածքում քրդական պետության ձևավորումը: Դա այն դեպքում, որ այդ գործընթացները մեզանից այնքան էլ կախված չեն և հիմնականում կախված են քրդերի կամքից և հետևողականությունից, ինչպես նաև մի քանի գերտերությունների ծրագրերից: Ավելի ճիշտ կլիներ քննարկումները ընթանային այն ուղղությամբ, թե ինչպիսի մոտեցում պետք է Հայաստանը որդեգրի քրդերի հետ հարաբերություններում՝ ցեղապետների երդումների և խոստումների վրա հիմնված համակարգից դեպի ավելի արդյունավետ և քիչ ռիսկային համակարգի վերածելու համար: Չմոռանանք, որ «քրդական գործոնի» դերը անընդհատ կարևորվելու է, իսկ Իրաքյան Քուրդիստանը մեծ դեր է խաղալու տարածաշրջանային ապագա գործընթացներում, այդ պատճառով պետք է ավելի ակտիվ հարաբերությունների մեջ մտնել Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ (թեև կլինեն Բաղդադի և Թեհրանի կողմից դժգոհություններ), պարզապես ավելի խորը հասկանալու քրդական արժեհամակարգը և արդյունավետ համագործակցության փորձ ձեռք բերելու համար: Բացի այդ, հավաստի աղյուրների համաձայն, ադրբեջանցիները բավականին ակտիվ են և բազմաթիվ պատվիրակություններ են գործուղում Իրաքյան Քուրդիստան, այդ պատճառով Էրբիլի հետ հարաբերությունները ակտիվացնելու Հայաստանի քայլերը ուղղված կլինեն նաև հակահայ ուղղվածության թուրք-քրդական և ադրբեջանա-քրդական հնարավոր մտահաղացումների չեզոքացմանը:

Հեղինակ` Սարգիս Մանուկյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}