Քաղաքական 17:06 13/04/2013

«Բայց ի՞նչ վատ բան էր». Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է Ծառուկյանի ու ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին (տեսանյութ)

Այսօր մարզահամերգային համալիրում Հայ Ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ելույթ է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանը, որի ժամանակ խոսել է երկրում բուրժուադեմոկրատական հեղափոխություն կատարելու մասին իրենց ցանկությունների, ինչպես նաև այդ ճանապարհին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ՀԱԿ-ի համագործակցության մասին:
Տեր-Պետրոսյանի ելույթի այդ հատվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Մեր խնդիրն է իրականացնել բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Ի՞նչ է նշանակում բուրժուադեմոկրատական հեղափոխություն` արտադրողական ուժերը պետք է ազատված լինեն կապանքներից ժամանակին դրանք ֆեոդալական կապանքներն էին, իսկ այսօր` ավազակապետական կապանքներն են, ոչ մի տարբերություն չկա:

Մինչև խոշոր բուրժուազիան Հայաստանում չազատագրվի ավազակապետական կապանքներից, Հայաստանը բարգավաճ և ժողովրդավարական պետություն չի դառնա, մեզ մոտ միջին և մանր բիզնեսը զարգանալու անգամ բողբոջելու հնարավորություն չի ունենա: Այստեղ համակրանքների հակակրանքների հարց չկա: Մի կարծեք, թե ֆրանսիական բուրժուաները, որ 18-րդ դարում հեղափոխություն էին անում, ավելի լավն էին ու ավելի կրթված, քան այսօրվա մեր օլիգարխները: Ուղղակի մարդիկ էին ու հասկացան մի բան` ավելի ձեռնտու է ազատվել այդ կապանքներից, գործել օրինական դաշտում, բարգավաճել, ծաղկել` միաժամանակ բարգավաճեցնելով, ծաղկեցնելով սեփական երկիրը, ուրիշ ոչինչ:

Հիմա նույն բանը փորձեցինք անել Հայաստանում, և շատերը սվիններով ընդունեցին մեր գաղափարը, թե ինչպես կարելի է հանկարծ «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցել, չէ որ նրանք, չէ որ նրանք…իհարկե բոլորն էլ հասկացան, բոլորն էլ այդ համակարգի մաս էին, կոալիցիայի անդամ էլ էր Բարգավաճը: Բայց ի՞նչ վատ բան էր, եթե կարողանայինք իշխանությունից պոկել այսօր մեկին, վաղը մյուսին, հետո էն մյուսին: Քանի դեռ բուրժուազիան ու իշխանությունը սերտաճած են, հնարավոր չէ այս երկրում բան փոխել:
Մի կարծեք, թե մեզ չի հաջողվել այս հարցում որևէ բան փոխել: 2008-ին Խաչատուր Սուքիասյանն ո՞վ էր: Նորից այդ խոշոր բուրժուազիայի այդ օլիգարխիայի մի մասն էր, նույն վերաբերմունքը կար նրա նկատմամբ, ինչպես մյուսների:

Բայց եկավ, բացահայտ միացավ մեր շարժմանը: Ոչինչ չստացավ դրա դիմաց, հակառակը իշխանությունները առաջին հարվածը հասցրին հենց նրան: Իշխանությունները շատ ավելի լավ են հասկանում, քան այսպես կոչված քաղաքական ուժերը, նրանք հասկացան որտեղ է վտանգը և ամենադաժան հարվածը հասցրին հենց Խաչատուր Սուքիասյանին` պարզապես սնանկացնելով նրան:

Իսկ եթե իշխանությունից պոկվեն մի քանիսը կամ բոլորը, իշխանությունը անզոր կգտնվի նրանց բոլորի դեմ պայքարելու համար: Այսօր նույն ճանապարահն է ընտրել Գագիկ Ծառուկյանը և ինչ են անում` փոխանակ նպաստեն այդ պրոցեսին, անեն ամեն ինչ, որ դա գնալով խորանա: Այդ մարդը որևէ քայլ չարեց, որ կասկածներ հարուցի, որ նա իսկապես փորձում է փոխել իշխանությունը: Ես չեմ ասում որ նա լրիվ պոկվել է, նա չի կարող` հսկայական տնտեսություն ունի հազար ու մի բաներով կապված է:

Բայց փորձում է, գնում է այդ ճանապարհով: Քայլեր կատարում է` դուրս եկավ կոալիցիայից, չսատարեց Սերժ Սարգսյանին ընտրություններում, խորհրդարանական ընտրություններում առանձին մասնակցեց, չմասնակցեց երդմնակալության արարողությանը, այսօր պատրաստ է ավագանու ընտրություններում ճակատ տալ: Ինչպե՞ս կարելի է մի ուժ, որը նպաստում է, չեմ ասում պայքարում է մի չարիքի դեմ, վանել : Ես չեմ բացառում, որ առաջիկա ավագանու ընտրություններում լուրջ հարված ստանա Բարգավաճը, որովհետև Սերժը զգում է վտանգը և չի կարող թույլ տալ ունենալ այն հաջողությունը, ինչը ունեցավ խորհրդարանական ընտրություններում»:

Նշենք, որ ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարում միաձայն ՀԱԿ նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: 


Նախորդիվ`

Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց նախագահ (Տեսանյութ)

«Իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը». Տեր-Պետրոսյան (Տեսանյութ)


Լևոն Տեր-Պետրոսյան. Գագիկ Ծառուկյանը չի կարող պոկվել իշխանություններից (Տեսանյութ)

Կտրոնով հաց` ՀԱԿ-ի համագումարում (լուսանկարներ)

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որը վերջինս արել...
Աղբյուր` Panorama.am
16:34
Լուվրը հրատապ հիմնովին վերանորոգման կարիք ունի
Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը գաղտնի գրառմամբ զգուշացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը թանգարանի տագնապալի վիճակի մասին։ Նա հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Մասկը դժգոհում է X օգտատերերի լճացած աճից
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դժգոհել է իրեն պատկանող X սոցիալական կայքի թույլ ֆինանսական ցուցանիշներից և օգտատերերի զգալի աճի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմաթ Միրզաևը պաշտոմական այցով գտնվում է Թուրքիայում, որտեղ հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Australian Open. Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան պարտվելուց հետո կոտրել է ռակետը և արտասվելով լքել կորտը
«Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն և աշխարհի առաջին ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան չի կարողացել թաքցնել իր հուզմունքը 2025...
Աղբյուր` Panorama.am
15:23
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ԳԹԿ-ն նախորդ տարվա համեմատ ստացել է 2000-ով ավելի հայտ
Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
 Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված  հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
15:08
Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ին և«Opel»-ը, հայտնվել առվակում
Հունվարի 25-ին, ժամը 12:31-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գեորգի Հարությունյանը նոր ակումբ ունի
«Կրասնոդարը» հայտարարել է իր թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։...
Աղբյուր` Panorama.am
14:30
Պետության և եկեղեցու հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. Փաշինյան
«Պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. պետությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում հայտնի արտասահմանյան ուղղությունների շարքում է
Ամանորյա տոների ժամանակ ռուսների նախընտրած  արտասահմանյան ուղղությունների թվում են եղել  Բելառուսը, Թուրքիան և Թաիլանդը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:06
Վրաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱԳ նախարարին
Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եթե Սևանը մեկ տարի չի «ծաղկել», չի նշանակում, որ առողջացել է․ գիտնական
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախորդ տարվա աշխատանքներն ամփոփելու  ժամանակ լրագրողներին  հայտնեց, որ 2024թ․-ին Սևանա...
Աղբյուր` Panorama.am
13:51
Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով. Չախոյանի ահազանգը
«Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով, այն դեպքում, երբ պայմանագրի կնքման պահին շուկայական...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ադրբեջանն անընդհատ սպառազինվում է, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը բնակավայրերում շչակներ է տեղադրում. Ոսկան Սարգսյան
«Սահմանամերձ հողերը, 30տարի ամրացված դիրքերը հանձնել են, բնակավայրերում  շչակներ են տեղադրում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
13:03
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ
Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Նման...
Աղբյուր` Panorama.am
12:57
Մեր ժողովրդին միշտ ասում են՝ ապրում են ստամոքսի համար, ես համաձայն չեմ. Բագրատ Սրբազան
«Մեր ժողովրդին ասում են անընդհատ, որ ապրում եք զուտ գրպանի, ստամոքսի համար, ես համաձայն չեմ այդ հայտարարություններին»,-հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}