Այսօր՝ անձրև ու ամպրոպ
ՀՀ տարածքում ապրիլի 13-ին առավելապես արևելյան շրջաններում, 15-16-ին օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, 17-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 14-15-ին կբարձրանա 2-4, 16-17-ին ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում ապրիլի 13-ի գիշերվա առաջին կեսին, 15-16-ին օրվա երկրորդ կեսին, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: