Հայաստանը պատրաստ է համագործակցել և ընդլայնել տնտեսական կապերը Կորեայի հետ (Լուսանկարներ)
Երևանում այսօր մեկնարկեց «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Կորեական հիմնադրամի նախաձեռնությամբ: Գիտաժողովին մասնակցում էին համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը, Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպանի խորհրդական Փակ Ջի Ընը:
Փակ Ջի Ընի կարծիքով՝ բոլոր հնարավորությունները կան տնտեսական բնագավառում երկու երկրների համագործակցությունն ավելի բարելավելու և ընդլայնելու համար:
Էկոնոմիկայի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը կարևորելով երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը՝ նշեց, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել և ընդլայնել տնտեսական կապերը Կորեայի հետ: Նա տեղեկացրեց, որ համագործակցության համար հեռանկարային են համարվում տեղեկատվական տեխնոլոգիների, դեղագործության և թեթև արդյունաբերության ոլորտները: և այդ ուղղությամբ հայ-արգենտինյան առևտրային պալատի գործունեության ակտիվացումը:
Նշվեց նաև, որ 2012թ-ին Հայաստանի ու Կորեայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 50 մլն դոլար: Հայաստանից Կորեա է արտահանվում քարեր, պոլիացետատ, իսկ Կորեայից Հայաստան է ներկրվում մեքենաներ, բուլդոզերներ: