Հարձակվել են ԱԺ պատգամավորի որդու վրա. Հայկը հոգեբանական տրավմա է ստացել
Ապրիլի 14-ին գիշերը, ժամը 02:30-ին Երևանի Գայդարի փողոցի շքամուտքերից մեկում ավազակային հարձակում է կատարվել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանի որդու` 19-ամյա Հայկ Ախոյանի նկատմամբ:
Պատգամավոր Արագած Ախոյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ հարձակումը կատարվել է էլեկտրաշոկի գործադրմամբ, և հանցագործները որդու մոտից գողացել են հեռախոսը և տան բանալիները: «Դրամապանակը հեռու է ընկել, չեն կարողացել մթության մեջ տեսնել»,- փոխանցեց պատգամավորը:
Նրա խոսքով, հանցագործները դիմակավորված են եղել, և որդին չի կարողացել տեսնել ավազակներին: «Չկա մեկը, որի հետ վատ հարաբերություն ունեցած լինենք, որ այդ պատճառով որդուս նկատմամբ թշնամանք ունենային, պատճառը թալանելն է եղել»,-ասաց պարոն Ախոյանը:
Մեր զրուցակիցն ասաց, որ որդին ճիշտ է վնասվածքներ չի ստացել, բայց հոգեբանական սթրես է ապրել: «Պատկերացրեք դիմակներով գիշերվա ժամին հարձակվեն մարդու վրա: Բարոյահոգեբանական տրավմա է ստացել», -հավելեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին