Ադրբեջանի ոստիկանությունում Facebook-յան ակտիվիստներին վերահսկող բաժիններ են ստեղծվել
Ադրբեջանի իշխանություններին խիստ անհանգստացնում է սոցիալական ցանցերում երիտասարդության ակտիվությունը: Այդ իսկ պատճառով երկրի իշխանությունները վերջերս սկսել են տարբեր ուժային կառույցների ներկայացուցիչների և իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորների մակարդակով տագնապ տարածել:
Ինչպես նշում է «Բիզիմ յոլ» թերթը, Ադրբեջանի քաղաքային և շրջանային ոստիկանական վարչություններում «ֆեսյբուքային հաստիքներ» են բացվել: Այդտեղ աշխատանքի են ընդունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած երիտասարդների, ովքեր վերահսկում են այդ շրջանների ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների և ազատ մտածելակերպ ունեցող երիտասարդների գործունեությունը Facebok-ում: Այդ երիտասարդներին ամսական 250-300 եվրո աշխատավարձ է վճարվում: Ոստիկանական բաժանմունքներում նրանք ապահովված են աշխատանքային սենյակներով և բարձր արագությամբ ինտերնետով: Օրվա ընթացքում քաղաքական ակտիվիստների Facebook-ում գործունեությունը հետևելուց հետո նրանք գրավոր տեղեկություն են տրամադրում ոստիկանապետին:
Թերթին հատնի է դարձել, որ այդ երիտասարդների աշխատավարձը վճարվում է ոչ թե պաշտոնապես, այլ առանձին «ծրարով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան