Գ. Իսագուլյան. Հայաստանը վարել է բազմավեկտոր և բազմաշերտ արտաքին քաղաքականություն
Մինչև այժմ Հայաստանը վարել է բազմավեկտոր և բազմաշերտ արտաքին քաղաքականություն ու եթե այդպես շարունակվի առաջիկա տարիներին էլ, Հայաստանը որևէ խնդիր չի ունենա: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Ըստ նրա, Հայաստանը կարողանում է հարաբերություններ ձևավորել Արևելքի, Արևմուտքի, հյուսիսի, հարավի հետ, ինչը կարևոր է` ելնելով մեր աշխարհագրական դիրքից, այն խնդիրներից, որոնք ծառացած են Հայաստանի առջև:
Միաժամանակ Գ. Իսագուլյանը նշեց, որ նախագահական ընտրություններից հետո մինչև չձևավորվի նոր կառավարություն, չսկսի այն իր գործունեությունը, խոսել արտաքին քաղաքական նոր որակների մասին, վաղ է, բայց եթե շարունակվի այնպես, ինչպես եղել է, Հայաստանը որևէ խնդիր չի ունենա: