«Հայակ» մրցանակաբաշխության օրն ու վայրը փոխվել է
Դեռևս նախորդ տարվա վերջին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը հայտարարել էր, որ «Հայակ» ազգային կինոյի երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու ապրիլի 13-ին Ալ.Սպենդիարյանի ազգային օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում: Մրցանակաբաշխությունն այդ օրը տեղի չի ունեցել: Ըստ մրցանակաբաշխության պաշտոնական կայքի, «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն տեղի կունենա ապրիլի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Հիշյալ փոփոխությունը, ըստ մրցանակաբաշխության կազմակերպիչների, պայմանավորված է զուտ տեխնիկական խնդիրներով (Ալ.Սպենդիարյանի ազգային օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի վերանորոգման աշխատանքների):
Նախորդող նորություններ` Հայտնի են «Հայակ»-ի հավակնորդները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին