Քաղաքական 15:40 15/04/2013

Նորաստեղծ ՀԱԿԿ-ում անցած հազարամյակի հարցերն են առաջ քաշում

Հեղինակ` Արմեն Մինասյան

 Մինչև վերջերս ես կարծում էի, որ Հայաստանում տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտը ռեսուրսների սղությունը, շուկայի փոքրությունն ու կոմունիկացիոն խնդիրներն են, իսկ հասարակական առաջընթացի արգելակողը` արխայիկ վարքականոնները, որ մեզանում դեռևս դոմինանտ են: Սակայն ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց դարձի բերել մոլորյալիս` հուշելով, որ Հայաստանում բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն իրականացնելու անհրաժեշտություն կա:
Չնայած անվերապահ ճշմարտություններ արտաբերողի համբավին, այնուամենայնիվ, շաբաթ և կիրակի օրերին կասկածամտությամբ էի վերաբերվում առաջին նախագահի մատնանշած օրակարգին, և ահա` ինչու:

Բուրժուա-դեմոկրատական հեղափոխություններն, ինչպես հայտնի է, բնորոշ էին 17-18-րդ դարերին, առաջին հերթին` Անգլիայի ու Ֆրանսիայի օրինակով: Որքան հայտնի է, այլ երկրների` փափուկ գործիքներով արդիականացվելու ցանկությունը հանգեցրեց նրան, որ կուտակված փորձը լայն տարածում գտավ աշխարհում և առոչինչ դարձրեց արյունոտ հեղափոխությունների անհրաժեշտությունը:

Արդյունքում` 19-րդ դարի երկրորդ կեսին առաջադեմ մարդկությունը կանգնեց միանգամայն նոր` ֆիզիկական աշխատանք կատարող զանգվածների իրավունքները շահագործող բուրժուաներից պաշտպանվելու խնդրի առաջ: Արդյունքում ծնվեց սոցիալիզմը, և առաջադեմ երկրները (փաստացի` եվրոպական երկրները)` մի մասը սոցիալ-դեմոկրատական, մյուսները կոմունիստական հեղափոխությունների միջոցով փորձեցին լուծել խնդիրը` բնականաբար ձևակերպելով ու առաջ մղելով նոր արժեքներ ու նորմեր: Այստեղ ևս կարևոր է նշել, որ հեղափոխությունները միօրինակ չէին` դրանք տատանվում էին Անգլիայում ձևավորված չարտիստական շարժումից մինչև ռուսական կարմիր հեղափոխությունը:

Իր պատմական նշանակությամբ մեկ այլ խնդիր էլ ծագեց 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին: Այն մեկ բառով կոչվում էր օլիգարխիա: Խնդիրը հետևյալն էր. արտադրողական կապիտալը միավորվել էր ֆինանսական կապիտալին և ձևավորված խոշոր սինդիկատները լուրջ քաղաքական ազդեցություն էին ձեռք բերել` ընդհուպ մինչև ստանձնելով քաղաքական որոշումներ ընդունողների դերը: Այս փուլում առաջադեմ մարդկությունն ի դեմս ԱՄՆ-ի և եվրոպական երկրների, սկսեց հաջողությամբ ներդնել ու կիրառել հակամոնոպոլիստական գործիքներ:

Այստեղ կարելի է հիշատակել բոլոր ժամանակների ամենահարուստ մարդուն` Ջոն Դեվիսոն Ռոքֆելլերին, ում «Սթանդարտ օյլ» նավթային ընկերությունը 20-րդ դարի սկզբին տնօրինում էր ԱՄՆ-ի նավթարդյունաբերության 95 տոկոսը: Այս իրավիճակը լավագույնս բնութագրում էր` ինչ ասել է օլիգարխիա (Ռոքֆելլերը նաև խոշորագույն բանկիր էր): ԱՄՆ կառավարությունը ստիպված էր պատմական քայլի դիմել. 1911թ-ին կառավարության որոշմամբ «Սթանդարտ օյլ»-ը վերակազմավորվում է` մասնատվում է 7 տարբեր ընկերությունների. «Էքսոն», «Շևրոն», «Ամոկո», «Մոբիլ գազ», «Օհայո», «Սոհայո», «ԿոնոկոՖիլիպս»: Մեր ժամանակներում նավթային բիզնեսին քիչ թե շատ տիրապետողները լավ են պատկերացում, թե ովքեր են սրանք: Իսկ պատկերացնո՞ւմ եք, որ նշված յոթն այսօր լինեին մեկ ընկերություն ու պատկանեին մեկ մարդու:

Ինչպես տեսնում եք, արդի շրջանում մարդկությունը բավականին երկար ճանապարհ է անցել` այդ ուղու ընթացքում ձևակերպելով կոնկրետ արժեքներ, նորմեր, հասարակական հարաբերություններ ու դրանց կանոնակարգումներ: Այդ ամենն այսօր հայտնի է եվրոպական արժեքներ հավաքական անունով, որն իր մեջ ներառում է մարդու իրավունքները` այդ թվում սեփականության ու դրա պաշտպանվածության, աշխատանքի ու դրա պաշտպանվածության իրավունքը, շուկայական տնտեսությունն ու ազատ մրցակցությունը, նաև` համընդհանուր ընտրական իրավունքը և այլն:

Մի խոսքով` Արևմուտքը իր վերջին երկու հարյուրամյա պատմության ընթացքում կուտակել է փորձ, որը հասու չէր արխայիզմի և գաղութատիրության տակ ապրող մյուս երկրներին:

20-րդ դարի երկրորդ կեսին ապագաղութացման արդյունքում հարյուրավոր պետություններ առաջ եկան, որոնք բոլորն էլ խնդիր դրեցին նմանվել սոցիալ-տնտեսական զարգացման բարձր մակարդակի հասած արևմտյան երկրներին: Բայց քանի որ անիմաստ էր վազել պատմության հետևից և կուտակել սեփական փորձը, ծագեց այլոց` արևմտյան երկրների արդյունավետ փորձը յուրացնելու ու տեղայնացնելու անհրաժեշտություն: Արդյունքում` առանձին երկրներ, ինչպիսիք օրինակ Հարավային Կորեան, Իսրայելը կամ Չիլին, լուրջ հաջողություններ գրանցեցին այդ ճանապարհին, և այսօր ոչնչով չեն զիջում արևմտյան հասարակություններին:

Հանուն արդարության, պետք է նշել, որ 20-րդ դարի երկրորդ կեսին անկախացած երկրների մեծ մասը թեև հռչակել են արդիականացման մասին, սակայն արխայիզմից քայլ առաջ չեն կատարել: Բայց սա ամենևին էլ չի նսեմացնում եվրոպական, գուցե նաև համամարդկային արժեքների ունիվերսալ բնույթը:

Վերադառնալով Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ստիպված եմ արձանագրել, որ ՀՀ առաջին նախագահն, այնուամենայնիվ, ճիշտ չէ: Հայաստանում բուրժուա-դեմոկրատական հեղափոխության կարիք չկա: Չկա նաև սոցիալ-դեմոկրատական հեղափոխության կամ օլիգարխիան գլխատելու անհրաժեշտություն (համաձայնեք, որ մեր «օլիգարխները» շատ հեռու են Ռոքֆելլերներից ու Մորգաններից): Միաժամանակ, սակայն, Հայաստանում կան խնդիրներ, որոնք բնորոշ են թե 18-րդ, թե 19-րդ, թե 20-րդ դարի Եվրոպաներին:
Ուստի` առաջարկում եմ նախ ձևակերպել այդ խնդիրները, հետո ձեռնամուխ լինել դրանց լուծմանը` առանց հեղափոխությունների, պարզապես այլոց հաջողված փորձը յուրացնելով: Եթե, իհարկե, խնդիրը հանրային շահն է:

Իսկ, եթե խնդիրը պարզապես անցյալի կարևորագույն իրադարձություններն արդի Հայաստանում կարևորելն է, ՀՀ առաջին նախագահը կարող է հանգիստ խոսել լուսավորականության անհրաժեշտության մասին: Մտավորականին դա ավելի կսազի, քան առանձին բուրժուաների շահերի արտահայտիչի դերը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից բախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}